ԴիջիԹեք 2017. Առաջի հայկական էլեկտրոնային մեքենան, ինովացիոն կայանատեղին, հայ նկարիչների ոճով՝ Կտավների ստացման մասին և ոչ միայն

652
դիտում
02.10.2017 | 16:47
ԴիջիԹեք 2017. Առաջի հայկական էլեկտրոնային մեքենան, ինովացիոն կայանատեղին, հայ նկարիչների ոճով՝ Կտավների ստացման մասին և ոչ միայն

Սեպտեմբերի 29-ին Մերգելյան ինստիտուտի տարածքում մեկնարկեց 13-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը: Եռօրյա ցուցահանդեսում ներկայացված էին հայկական փորձառու և սկսնակ ընկերություններ, ցուցահանդեսին մասնակցում էին անգամ դպրոցականներ՝ իրենց նորարար պրոդուկտներով ու տեխնոլոգիական լուծումներով: Միջոցառման շրջանակներում անցկացվեց նաև ռոբոտների 10-րդ առաջնությունը, եռաչափ մոդելավորման մրցույթը և այլն:

Ըստ կազմակերպիչների՝ ԴիջիԹեքն այս տարի աննախադեպ էր միջազգային ընկերությունների և պատվիրակությունների մասնակցությամբ ու լայն աշխարհագրությամբ. Ճապոնիա (Հայ-ճապոնական ֆորում), Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Կանադա, Անգլիա, ՌԴ, Շվեդիա, Ավստրիա, Գերմանիա, Հունաստան, Լատվիա, Լիտվիա, Բելառուս, Ուկրաինա և այլն: ԴիջիԹեքի շրջանակում անցկացվեցին նաև մի շարք սեմինարներ, ինչպես տեղական առաջատար, այնպես էլ միջազգային ընկերությունների կողմից (Joomag, Nextury Ventures- Ilja Laurs, Cananadian Showcase, UFAR, ARPA, Benivo-Dmitry Brodsky, Arnaud Belhamou և այլն):

Հայաստանում հավաքված էլեկտրական շարժիչով աշխատող առաջին մեքենան

«Մեքենան նախագծել եմ ես, պատրաստվել է խմբով. հիմնական հայկական հատվածը այստեղ հանդիսանում է նախագծումը, այսինքն՝ հայկական է ուղեղը, ինժեներական մշակումը »: MWnews-ի հետ զրույցում ասաց ինժեներ- ռադիոտեխնիկ Դավիթ Գևորգյանը, ով ԴիջիԹեքյան տաղավարներից մեկում ներկայացնում էր Հայաստանում հավաքված էլեկտրական շարժիչով աշխատող առաջին մեքենան:

« Օժանդակ հանգույցների մեծ մասը նախագծվել և պատրաստվել է Հայաստանում, իսկ հիմնական հզորությունները՝ պատվիրված է, քանի որ դրսում դա ավելի հարմար գնով են արտադրում»,- ասաց Դ. Գևորգյանը՝ նշելով, որ գնալով ավելի շատ բան են փորձելու Հայաստանում պաստրաստել/արտադրել, իսկ ներմուծվածների քանակը՝ քչացնել:

« Բոլորս էլ գիտենք, որ նման մեքենանաները նորություն չեն աշխարհում, ինչու ոչ մտածեցինք նման մեքենա ստեղծել նաև Հայաստանում ու զարգացնել այս ճյուղը նաև մեր երկրում»,- ասաց Դ. Գևորգյանը:

Զրուցակցիս խոսքով՝ նմանատիպ ավտոմեքենաները մի շարք առավելություններ ունեն ավանդական մեքենաների համեմատ. դրանցից ամենակարևորը գումարի խնայողությունն է. Էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաների վառելիքի ծախսը՝ հոսանքը, 4 անգամ ավելի քիչ է, ներքին այրման շարժիչով (բենզինով) աշխատող մեքենաների ծախսածից:

«Եթե դա շահավետ չիներ, ես չէի պատրաստի այն ինձ համար»,- ասաց ինժեները՝ նշելով, որ հարմար գնով ձեռք են բերել 10 տարվա շահագործած մեքենան և դրա վրա տեղադրել են ամբողջությամբ նոր սարքավորում: Էլեկտրական դարձած մեքենան արդեն 2 տարի է շահագործում է Երևան քաղաքում:

Էլեկտրական շարժիչով պատրաստված մեքենան, արդեն որոշակի դրական փորձաշրջան է անցել և այժմ հեղինակի ցանկություն է ստեղծել ոչ թե մեկ կամ երկու նմանօրինակ մեքենա, այլ որոշակի ավելի մեծ քանակությամբ էլեկտրականությամբ աշխատող մեքենաների արտադրություն հիմնել Հայաստանում. եթե ֆինանասավորում կամ հովանավորություն լինի, ինժեների խոսքով Հայաստանում նմանատիպ մեքենաների ստեղծումը խնդիր չէ:

« Ցանկացած սովորական մեքենայի դեպքում կարելի է նման ձևափոխություն անել, իսկ փոխված մեքենայի արժեքը կախված կլինի տվյալ հաճախորդի ցանկացած չափորոշիչներից»,- ասաց Դ. Գևորգյանը:

ԴիջիԹեք-ին ներկայացված մեքենայի արժեքը, մեքենայի գինը ներառյալ, կազմում է 5000 դոլար և այն, ըստ հեղինակի չի զիջում և աշխարհում եղածների հետ մրցունակ է:

Ինովացիան լուծում՝ ավտոկայանում սմարթֆոնի միջոցով

Հայկ Կարապետյանը մեկն է Բանակից ՏՏ ոլորտի ծրագրի մասնակիցներից, ովքեր մասնակցել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից կազմակերպած «Բանակից ՏՏ ոլորտ» կոչվող ծրագրին: Ծրագրի մասնակից 12 տղաներով մտածել են և ստեղծել InnoPark նախագիծը, որն օգնում է վարորդներին գտնել ազատ կայանատեղեր:

«Մեր ստեղծած հավելվածի միջոցով մարդիկ կկարողանան ավելի հեշտությամբ իրենց մեքենան կանգնեցնել ավտոկայանատեղերում»,- ասաց ծրագրավորողը՝ նշելով, որ սենսորների միջոցով կորոշվի ազատ տարածքները ավտոկայանատեղերում ու մարդիկ ներբեռնելով հավելվածը կկարողանան հստակ հասկանալ, թե որտեղ կա ազատ կայանելու տեղ և որտեղ է զբաղված:

Տղաները նպատակ ունեն հետագայում զարգացնել ծրագիրը, և ստեղծել հնարավորություն, որպեսզի վարորդները նաև տեսախցիկով այդ ամենը կարողանան տեսնել, նաև նախապես ամրագրել իրենց կայանելու վայրը և այլն:

Նշենք, որ բանակում ծառայած այս տղաները մեկի տարի է, որ զորացրվել են, և ԻՏՁՄ-ն նրանց անվճար ծրագրավորում սովորելու հնարավորություն է տվել, ովքեր իրենց սովորածը կիրառել են և դրանով ներկայացել են տեխնոլոգիական ցուցահանդեսին: 12 հոգանոց խմբից ամեն մեկը մի բան է արել, մեկը մակետն է սարքել, մյուսը՝ կայք է պատրաստել և այլն:

Կոռուպիոն խնդիրների լուծումները՝ խաղի միջոցով

«Նետոյի առասպելը». այսպես է կոչվում խաղը, որը ստեղծել են Թումոյի շրջանավարտները: Ուսուցողական հակակոռուպցիոն եռաչափ այս խաղի միջոցով հետաքրքիր ձևով ներկայացված են կառուպցիայի հետևանքներն ու առաջարկված լուծումները: Խաղի միջոցով երեխան հնարավորություն ունի ճամփորդելու կախարդական աշխարհում, որը հագեցած է կոռուպցիոն երևույթներով՝ կաշառք, չարաշահումներ և այլն, խաղացողի առաջադրանքն է օգնել քաղաքի բնակիչներին ընտրել ճիշտ լուծումներ դրանց դեմ և օգնել աշխարհն ավելի լավը դարձնելուն: Խաղը բաղկացած է 10 փոքրիկ խաղերից:

« Խաղի ընթացքում դեռ մանկուց երեխան սովորում է, թե ինչ է կոռուպցիոն, ինչ հետևանքներ կարող է այն ունենալ և ինչպես է պետք պայքարել դրա դեմ»,- ասաց խաղի 3D մոդելավորողներից Սոնա Բաբայանը՝ նշելով, որ խաղի ստեղծման աշխատանքները տևել են մոտ 2 տարի: Խաղը նախատեված է թողարկել 2017թ.-ի դեկտեմբերին:

Ձեր նկարը՝ հայ մեծանուն նկարիչների ոճով

Ktav. Այսպես է կոչվում ծրագիրը, որի միջոցով կարող կարող եք Ձեր լուսանկարները ձևափոխել և ստանալ հայ մեծանուն լուսանկարիչների ոճով գեղանկարներ՝ Մարտիոս Սարյան, Մինաս Ավետիսյան, Հակոբ Հակոբյան, Արշիլ Գորկի և այլն: Այս ծրագիրը Lenz ընկերության առաջին արտադրանքը/ ծրագիրն է:

Ընկերության համահիմնադիր, Գրիշա Թադևոսյանը MWnews-ի հետ զրույցում ասաց, որ ծրագիրը 10 օր առաջ են թողարկել, այն անվճար է և հասանելի է Android և iOS համակարգերի համար:

«Մարդիկ ընտրում են լուսանկարը կամ լուսանկարում են հենց հավելվածի միջից, ընտրում են համապատասխան լուսնկարչի ոճը, որից հետո ծրագիրը իրենց է վերադարձնում լուսանկարը՝ համապատասխան ոճով»,- ասաց Գ. Թադևոսյանը՝ նշելով, որ իրենք այս ամենից ոչ մի եկամուտ չեն ակնկալում, նպատակ ունեն այս կերպ ավելի բարձրացնել և հայտնի դարձնել հայ նկարիչների ճանաչվածությունը:

Այժմ օրական 500-600 նկար է փորձարկվում հավելվածում:

Ի դեպ, բացի հավելվածից տղաները նաև մեծ քանակությամբ տարբեր հայ նկարիչների դիմանկարներով ստիկերներ էին տպագրել և դրանք տարածում էին ցուցահանդեսում:

Տեղեկացնենք, ԴիջիԹեք ցուցահանդեսը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն ու B2B, B2C շփման հարթակն է: «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող եռօրյա ցուցահանդեսը տարիների ընթացքում իսկական տոնի և ՏՏ ոլորտի ստուգատեսի է վերածվել տեխնոհասարակության համար:

ԴիջիԹեքը իրականացվում է 2005 թվականից:

Լուսինե Մովսիսյան

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




25.01M2 note` մատչելի նոթատետր Meizu-ից [ֆոտոշարք]
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր են եկել նոր iPhone-ները
Արդյո՞ք Ձեզ դուր են եկել նոր iPhone-ները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top