Մոբայլ հատվածը Digitec-ում և ոչ միայն...[ֆոտոշարք]

2519
դիտում
02.10.2016 | 19:19
Մոբայլ հատվածը Digitec-ում և ոչ միայն...[ֆոտոշարք]

Սեպտեմբերի 30-ից հոկտեբերի 2-ը Երևանում տեղի ունեցավ Digitec Expo 12-րդ տեխնոլոգիական ցուցահանդեսը: 3 oր շարունակ մոտ 120 ընկերություններ Հայաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանից, ինչպես նաև ամերիկյան, ռուսական, չինական ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ ընկերություններ ցուցադրեցին իրենց տեխնոլոգիական նորույթներն ու նորարարական մշակումները, տեխնիկան, ռոբոտներն ու համակարգչային խաղերը:

MWnews-ն իր ընթերցողների համար առանձնացրել է Digitec ցուցահանդեսի մոբայլ հատվածը, նաև ցուցադրությանը ներկայացված մի քանի հետաքրքիր սարքեր: 

Բայց նախևառաջ սկսենք բջջային հատվածից: 

Դեպի իրական շփում...

Bookօհolics. Գրքասերների համար նախատեսված հավելվածը թողարկվել է մոտ 3-4 օր առաջ: Այստեղ կարող եք գրանցել, թե ինչ գրքեր եք կարդացել կամ ինչ գիրք եք ուզում կարդալ, ինչ ժանրեր եք սիրում: Այդ տեղեկությունների ու ձեր գտնվելու վայրի հիման վրա, համակարգը գտնում է այն ամենահարմար մարդուն, ում նախասիրություններն ու ձերը իրար հետ համընկնում են ու առաջարկում է շփումը տեղափոխել իրական կյանք: 


Հավելվածը ստեղծել են Հայաստանի ամերիկյան համալսարանի Համակարգչային ճարտարագիտություն բաժնի մագիստրատուրայի ուսանողները: Ծրագրի համահեղինակ  Հայկազ Բագրատյանը MWnews-ի հետ զրույցում նշեց, որ այսպիսով իրենց նպատան է մարդկանց վիրտուալ դաշտից տեղափոխել դեպի իրական շփում:
«Մաքսիմալ իրար մոտ նախասիրություներով մարդիկ, ովքեր գրանցվում են այստեղ, հավանականությունը մեծ է, որ նրանք գտնվում են նույն սրճարանում, նույն գրախանութում, ուստի այս հավելվածը կօգնի նրանց վիրտուալից դուրս գալ և սկսել իրական կյանքում փոխանակել իրենց կարծիքներն օրինակ գրքերի և այլնի մասին»,- ասաց Հ. Բագրատյանը: Նրա խոսքով՝  իրենց ստեղծած հավելվածի նորարարությունը նրանում է, որ այն, ոչ թե գտնում է, այն մարդուն ում դուք եք ուզում գտնել, այլ ձեր տվյալների և ձեր հետաքրքրությունների հիման վրա է գտնում ձեզ ամենամոտը գտնվող մարդկանց և առաջարկում է շփվել: Հավելվածն անվճար է, այն հասանելի է դեռևս միայն Android ՕՀ-ով աշխատող սարքերի համար, շուտով՝ հոկտեմբերի մեջ հավելվածը հասանելի կլինի նաև iOS ՕՀ-ով աշխատող սարքերի համար:

Gugas. Հավելվածը հնարավորություն է տալիս երթևեկել՝ կիսելով ճանապարհածախսը

Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողների ստեղծած մեկ այլ հավելվածը՝Gugas(Կուգաս)-ը, ճանապարհորդողների համար է: Այն ինչպես վարորդների, այնպես և ուղևորների համար փոխշահավետ օգտակար հարթակ է, որի միջոցով մարդիկ կարող են միանալ վարորդներին և միասին երթևեկել. այսպիսով վարորդներն իրենց ճանապարհածախսը կիսում են ուղևորների հետ, իսկ վերջիններս հարմարավետ են երթևեկում. մեքենաներն ավելի քիչ են լինում փողոցներում, էկոլոգիան էլ պահպանվում է:

Ծրագրի համահեղինակ Կառլեն Մանասերյանի խոսքով՝ հարթակի միջոցով, մարդիկ մի քանի հոգով ասես տաքսի են պատվիրում: «Gugas-ով մարդիկ կարող են երթևեկել գրեթե հասարակական տրանսպորտի գնով և միևնույն ժամանակ մի քանի անգամ ավելի հարմարավետ ձևով»,- ասաց Կառլեն Մանասերյանը:
Gugas-ը չորս ամիս է ինչ գործում է, այն արդեն 1500 ներբեռում ունի: Կ. Մանասերյանի խոսքով՝  իրենք iOS և Android հարթակներից բացի ցանկանում են նաև բոթերի ինդուստրիա մտնել՝ նման հնարավորություն տալով Facebook-ի օգտատերերին, ովքեր կարող են առանց հավելվածը ներբեռնելու, օգտվել Gugas-ից. ծառայությունը կոչվում է՝ Messenger bot:

Բախտի բաժակ հավելվածն արդեն 25 հազար ներբեռնում ունի

Fortune Cup կամ «Բախտի բաժակ» հավելվածի միջոցով հնարավոր է գուշակության պատվեր ուղարկել իրական գուշակին: Հավելվածը, որի առաջին տարբերակը թողարկվել էր դեռ 2013 թվականին միայն Android ՕՀ-ով աշխատող սարքերի համար, 2016 թվականից արդեն ունի նաև iOS տարբերակը: Բացի այդ, այստեղ վճարումները ծառայության համար ոչ միայն SMS-ների միջոցով են կատարվում, այլև iOS-ի inner process տեսակով, այսինքն՝ դուք կցում եք ձեր կրեդիտ քարտը Apple-ի ձեր  հաշվեհամարին, և ամեն անգամ կարիք չկա առանձին վճարելու:

Ծրագրի համակարգող Լևոն Իբրամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ի տարբերություն այլ նմանատիպ հավելվածների, իրենց հավելվածի բոլոր գուշակներն իրական մարդիկ են, բոլոր գուշակություններն էլ անհատական են: «Ստանալով ձեր ուղարկած սուրճի բաժակի պատկերները, իրական անձը ձեզ է ուղարկում ձեր անհատական բախտագուշակությունը, իսկ մրցակիցները կիրառում են համակարգչային ծրագրեր»,- ասաց Լ. Իբրամյանը:
Նրա տեղեկացմամբ, հավելվածն արդեն  ունի 25 հազար ներբեռնում. հիմնական ներբեռնողները Հայաստանից են, այնուհետև գալիս է՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և մերձավոր արևելքի այլ երկրները:
Ի դեպ, այժմ իրենք մինչև 10 հայ գուշակների հետ են աշխատում, ցանցը մեծացնելու են, քանի որ պատրաստվում են ընդլայնել ծրագրից օգտվողների աշխարհագրությունը:

«Ինքնուրույն» աշխատող խելացի օրորոցը 

Digitec-ում բազմաթիվ այցելուների ուշադրության կենտրոնում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողներից մեկի աշխատանքը՝ «Խելացի օրորոցը»: Այն օրորում է երեխային այնքան ժամանակ մինչև փոքրիկը դադարեցնի լացը:
Նորարարության հեղինակը պատմում է, որ ինքը ցանկանում էր հետաքրքիր, տարբերվող և օգտակար մի բան ստեղծել և ուսումնական պրակտիկայի ընթացքում մտածեց մի բան, որը կարող է հեշտացնել մայրիկների գործը: «Օրորոցը հասկանում է միայն երեխայի լացը, և երբ որ աղկմուկ չկա, ինքնուրույն անջատվում է»,- ասում է Աննա Սիմոնյանը:


Թե որքան գումար է անհրաժեշտ, որպեսզի իր ստեղծածը մակետից իրական արտադրություն տեղափոխի հեղինակը դեռևս դժվարանում է ասել, նշում է, սակայն, որ ցուցահանդեսում առկա հետաքրքրությունը ոչ միայն ոգևորող է, այլ նաև պարտավորեցնող, ուստի բոլոր հարցերի պատասխանները շուտով կունենա:

Լամպ, որն արագացնում է բույսի աճը մոտ 3 անգամ

Li-Tech թիմը Digitec-ին ներկայացնում էր լամպ, որը նախատեսված է ջերմոցների և ընդհանրապես բուսականության համար: Լամպի միջոցով դուք կարող եք բույսի աճը մոտ 3 անգամ արագացնել: Այս մասին MWnews-ի հետ զրույցում ասաց թիմի տեխնիկական հարցերով պատասխանատու Գևորգ Հովհաննիսյանը՝ նշելով, որ այն կարող է նպաստել գյուղատնտեսության զարգացմանն և նաև բույսերի աճին խթանել բնակարանում:


«Այսինքն՝ արևի ճառագայթներն ինչ-որ մի սպեկտոր գոյություն ունի, որը նպաստում է բույսի արագ աճին, այդ սպեկտորը մենք վերցրել ենք և այդ ամենը պրոյեկտում/ օգտագործում ենք սարքի միջոցով»,- ասաց Գ. Հովհաննիսյանը: Նոր սարքը մեկ ամիս է, ինչ պատրաստ է, այն դեռևս  գտնվում է փորձարկան փուլում: 

Անօդաչու թռչող սարքեր. սիրողականից մինչև պրոֆեսիոնալ 

Digitec ցուցահանդեսին ներկայացված էին նաև անօդաչու թռչող սարքեր՝ սիրողական դասից մինչև պրոֆեսիոնալ:
«Այստեղ կան տարբեր տեսակի տարբեր չափերի տեխնիկական բնութագրերով սարքեր, տարբեր տեսախցիկներով, որոնք հիմնականում լայն կիրառում ունեն ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում»,- ասաց չինական հայտնի Dji կազմակերպության միայն պաշտոնական ներկայացուցիչը հանդիսացող Armcopters կազմակերպության ղեկավար Արմեն Սաֆարյանը՝ նշելով, որ իրենց ներկայացնում են ինչպես ներմուծված, արդեն պատրաստի սարքեր, այնպես էլ նաև սարքեր, որոնց հավաքումը կատարվում է Հայաստանում:

 

Լուսինե Մովսիսյան

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




25.01M2 note` մատչելի նոթատետր Meizu-ից [ֆոտոշարք]
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top