Հայաստանում iPhone 7-ի ռեկորդային գների և գնորդների մասին [հարցազրույց]

8193
դիտում
19.09.2016 | 12:58
Հայաստանում iPhone 7-ի ռեկորդային գների և գնորդների մասին [հարցազրույց]

Կարդացեք նաև. Ինչպես արագ տեղեկանալ, թե որտեղ են հասանելի նոր iPhone-ները

iPhone-ային «հիվանդությամբ» վարակվել են Apple-ի ապրանքանիշի նաև հայաստանյան երկրպագուները, ովքեր բազամաթիվ ջանքեր են գործադրում հայտնի բրենդի նոր արտադրանքը ձեռքբերելու համար:

iPhone-ի հայաստանյան տրամադրությունների ու նոր սմարթֆոնի ֆանտաստիկ գնային աճի մասին MWnews-ը զրույցել է Pixel ընկերության հիմնադիր Խաչատուր Պետրոսյանի հետ:

Հենց այս ընկերությունն էր կարծես Հայաստան ներմուծել առաջին նոր՝ iPhone 7-երը: Որոնցից ի դեպ, ընդամենը մեկին կարողացանք «հանդիպել». դրանք սպառվում են վայրկյանների ընթացում:

- Մի քանի օր է (սեպտեմբերի 16-ից), ինչ նոր iPhone-ը վաճառքի է հանվել, սակայն այն Ձեր խանութում արդեն առկա է: Հետաքրքիր է, ինչպես և որտեղից հաջողվեց Ձեզ նոր սմարթֆոնները բերել Հայաստան:

- Հիմնականում  դրանք ներմուծվում են ԱՄՆ-ից, Կանադայից  և Դուբայից: Հետաքրքիրն այն է, որ այս անգամ սկսված առաջին օրվանից iPhone-ները վաճառվում են ասես ակնթարթորեն և եթե, այս նոր սմարթֆոնների ամբողջ քանակությունը Apple ընկերությունը մտադիր էր վաճառել ասենք 3 ամսվա ընթացքում, իրենք այդ ամենը վաճառեցին ընդամենը մի քանի օրում:

Այժմ ապրանք չունենալու պատճառով iPhone-ի գներն ամբողջ աշխարհում շատ բարձր են: Օրինակ՝ ԱՄՆ-ում, ես 2 ժամվա վաղեմությամբ տվյալներ կնշեմ, այն արժե 1300 դոլար (երկրորդ ձեռքի մասին է խոսքը ), ապա Արաբական Միացյալ էմիրություններում (Էմիրատներում)` 1100 դոլար, իսկ Կանադայում ընդհանրապես նոր սմարթֆոնից չես էլ գտնի: Ի դեպ ասեմ, որ Apple-ը այս անգամ գերազանցեց նախկինում գրանցված բոլոր ռեկորդային ցուցանիշները:

-Այսինքն՝ այժմյան աբսուրդի հասնող գնագոյացումը/գինը պայմանավորված է քանակի քչությամբ:

- Այո, այժմ շատ դժվար է գտնել նոր iPhone-ներից: Եթե վաճառքների առաջին օրը  Հայաստան մտներ շատ չեմ ասում, օրինակ՝ 100 հատ նոր տեսակի սմարթֆոն, ապա այն երբևէ նման բարձր գին չէր ունենա և չէր դառնա 1000 դոլարից ավել, բայց քանի որ Հայաստան մտել է մոտ 10 հեռախոս, կամ լավագույն դեպքում գուցե թե 20 հատ հեռախոս, իսկ դրա պահանջարկը 100-ը անցնում է արդեն, դրա համար գինը ավտոմատ բարձրացել է: Այդ ամենը իրականում կարգավորող գին կստանա միայն այն ժամանակ, երբ որ Apple-ի պաշտոնական Store-ը մեծ քանակությամբ սմարթֆոններ կբերի, դրանից հետո այն կնվազի և կհասնի իր հիմնական գնին: 

- 1300 դոլար ասվածը բնականաբար դա խանութի գնի մասին չէ խոսքը...:

- Ամերիկայում նոր սմարթֆոնը Apple-ում արժե մոտ 650 դոլար, ու ամեն մի մարդու հասնում է երկու հեռախոս: Այնտեղ մարդիկ մոտ մեկ շաբաթ հերթ են կանգնում, որպեսզի ձեռքբերեն նոր սմարթֆոնը, իսկ ձեռքբերելուց հետո, նրանց մոտենում են արաբներ, չինացիներ, և նրանցից այն գնում են օրինակ՝ 1000 դոլարով: Ամերիկայից արդեն 1000-ով են առնում, 1100 կամ 1150 հասնում է Արաբական Միացյալ էմիրություններ,  իսկ 1150-ից հետո այստեղ հասնում է մոտ 1300-ի կարգի է դառնում, այսինքն՝ 150 դոլար էնտեղ են աշխատում, 150 էլ այստեղ հասնելն է:  

- Իսկ ինչ կասեք այն տարբերակների մասին, որոնք նախատեսված են եվրոպական շուկայի համար:

Եվրոպայից չենք բերում սմարթֆոններ, որովհետև փոխարժեքը եվրոյով է, ինչն արդեն ինքնըստինքյան ավել է գինը դարձնում, որ հասնի Հայաստան, դրա համար էլ  այնտեղ անգամ չենք էլ նայում: Այնտեղից գալիս է հիմնականում բջջային օպերատորի հեռախոսները:

- Իսկ որն ավելի շատ պահանաջրկ ունի՝ iPhone 7-ը, թե 7 Plus-ը: 

-Ամենամեծ պահանջարկը 7 Plus 128 Գբ-ը, Jet Black գույնը, որն առկա է Էմիրություներում, գինը՝ 3000 դոլար, դրանից ԱՄՆ-ում և Կանադայում գրեթե չկա: 

7 128 Գբ և 7 Plus 128 Գբ, դրանք ամենա-ամենապահանջված երկու մոդելներն են: Ասենք 32 Գբ հիշողությամբ նույն սարքը գրեթե չի վաճառվում: Հիմա կան քաղաքում և մոտավորապես 1300 դոլարի մոտակայքում են:

- Ինչն է պատճառը:

- Մարդը մտածում է ինչի 1300 դոլար տա  32 Գբ հիշողությամբ սարք գնելու համար, եթե կարող է ասենք 1400 դոլարով 128 Գբ ծավալովը գնել, բայց այդ 128 Գբ-ը չկա, որ գնի, հարցը հենց դրանում է:

- Իսկ ովքեր են Հայաստանում գնում Apple-ի նոր արտադրանքը:

-Հիմա կոնկրետ Հայաստանում բնակվող ամենահարուստների մասին ենք խոսում, ամենաապահովված խավի մասին, ովքեր չեն խնայում ոչ մի գումար այդ հեռախոսը ունենալու համար: Եվ ցուցադրության համար, և վարկանիշ են բարձրացնում, ինքնահաստատվում են դրանով մարդիկ.. միանշանակ դա այդպես է. հեռախոսի միջոցով մարդիկ այսօր ինքնահաստատվում են Հայաստանում:

- Իսկ որ գույներ էիք բերել Հայաստան:

- Հայաստան բերված առաջին յոթ հատը եղել է iPhone 7 128 Գբ-ի փայլատ սև տարբերակը, Հայաստան հասնող արժեքը եղել է մոտավորապես 1450 դոլարի մոտակայքում: Դրա իրական արժեքը մոտ 770 դոլար է, այսինքն՝ ստացվում է. երկու անգամ թանկ իրական արժեքից: Սա ռեկորդային գին է: Հնարավոր է այն, մի քիչ էլ թանկանա, որովհետև  սարքը ձեռքբերել ցանկացողներ էլի կան ու իրենք ավելի շատ գումար են պատրաստ տալ, որովհետև իրենց ծանոթները դրանից ունեն, ուստի իրենք ևս ուզում են: 

- Իսկ ըստ Ձեզ երբ կկարգավորվի շուկան:

-Դա կլինի մոտավորապես նոյեմբերի ամսի սկզբին: Լավագույն դեպքում հոկտեմբերի կեսերից: Իսկ մինչ այդ ով ինչպես բերում է, բերում է, արդյունքում՝ կամ հարստանում է, կամ աղքատանում:

Հ.Գ. Իսկ մինչ այդ, ԱՄՆ-ում (Գլենդել) հետևյալ պատկերն է smiley

Հարցազրույցը՝  Լուսինե Մովսիսյանի

Լուսանկարները՝ Կորյուն ԱԲԳարյանի

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




28.02MWC 2016՝ Բարի գալուստ վիրտուալ իրականություն [ֆոտոպատմություն. Բարսելոնա-Իսպանիա]
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր են եկել նոր iPhone-ները
Արդյո՞ք Ձեզ դուր են եկել նոր iPhone-ները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top