ArmPhone. եթե այդքան հեշտ լիներ, բոլորը հիմա հեռախոս կարտադրեին

20260
դիտում
07.06.2016 | 12:54
ArmPhone. եթե այդքան հեշտ լիներ, բոլորը հիմա հեռախոս կարտադրեին

«Ժամանակն է հայկականի...». ահա հենց այս կարգախոսով առաջնորդվելով հունիսի 6-ին, տեղի ունեցավ երկար սպասված առաջին հայկական հեռախոսների՝ Արմֆոնների շնորհանդեսը: Այսուհետ դրանք հասանելի կլինեն սպառողների համար: Հեռախոսներ արտադրող ընկերությունը սպառողին ներկայացրեց 5 տարբեր մոդելներ, որոնք, համապատասխանելով ներկայիս միտումներին տարբերվում են իրենց առանձնահատկություններով։ Հեռախոսների առանձին մոդելներ օժտված են մինչև 32 GB ներքին հիշողությամբ, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգով, մատնահետքի ճանաչման սենսորներով և 4G կապով։

Հայկական հեռախոսները հաճելիորեն կզարմացնեն սպառողին, քանի որ դրանցում ներառված են հայ անվանի կոմպոզիտորների գործերը՝ ժամանակակից ռինգթոնների տեսքով։

Հայկական հեռախոսները, ըստ հեղինակների՝ ոչնչով չեն զիջում աշխարհի առաջատար բրենդների մոդելներին։ Դրանց ստեղծման հիմքում ընկած է հայկական ինժեներական մտքի բազմամյա փորձը: 

Այս առիթով MWnews-ը զրուցել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության տնօրեն Վահան Շաքարյանի հետ, ով մեզ հետ զրույցում փոքր ինչ հուզված ասեց, որ այս մասին երազել է ու սպասել է դեռ 7 տարի առաջ: 

…եթե այդքան հեշտ լիներ, բոլորը հիմա հեռախոս կարտադրեին:

Մի բան պետք է լավ պատկերացնես. պիտի երազես որ հասնես, միևնույն ժամանակ, սակայն, պիտի համբերություն ունենաս: Ամեն ինչ այդքան հարթ չի, ճանապարհին միշտ խոչընդոտներ են լինում, ես նկատի չունեմ կառավարության կողմից և այլն, ոչ. սա տեխնոլոգիա է, մի բան է  դու անընդհատ գծագրում ես, անում ես, փորձարկում ես, օրինակները (Աբրազեց) պատվիրում ես, մեկ էլ հանկարծ տեսնում ես, որ մեջը սխալ բան կա, ու պետք է հետ գնաս, նորը պիտի սարքես, դա հավելյալ ծախս է, ժամանակ է, մտավոր և ֆիզիկական աշխատանք է: Մեզ համար առավել ևս դժվար է, որովհետև տեղական ինդուստրիա չկա, որ տպլասալիկները ուսումնասիրես, տեսնես թանկ է, թե ոչ կամ գնաս օրինակ՝ Մերգելյան ինստիտուտից Չարբախ կամ էրեբունի մասիվ ու ասես Սերոժ ջան սխալ ես տպել, կամ մի հատ սխալ կա սա ուղղի:  Պիտի գնաս մինչև աշխարհի մյուս ծայրը, որ դրանով ուղղես, հետո մինչև գա մեզ, այդ ամբողջը ժամանակ է: Ասում են 2011 թվականից ասում եք, որ հեռախոս պիտի լինի, հիմա նոր եք տպում. եթե այդքան հեշտ լիներ, բոլորը հիմա հեռախոս կարտադրեին: Բայց ոչ մեկը չի ասում պրն Շաքարյան այդքան գումար եք ներդնում, չեք վախենում, որ կորցնեք. որքան ժամանակ, գումար և այլն. սա ահռելի մեծ աշխատանք է. 120-130 այսպես պայծառ երեխեքը որ հիմա աշխատում են, պատկերացնում եք, եթե անհաջողություն լինի ստիպված այս երեխեքին պետք է ասել, որ գիտեք հիմա դուք էլ գործ չունեք: Ինչպես կլինի, իսկ իմ այստեղ գալու նպատակը այն չէ, որ ես փող վաստակեմ այսօր, իհարկե հետագայում ցանկանում եմ վաստակել, սակայն այդ ամենը ժամանակ է պահանջում, մի քիչ համբերություն ու նաև օգնություն  հոգեբանական (մառալնի) աջակցություն: 
Կողքից գոնե մարդիկ ուրախանան, ասում են. արա դե չինական է դե, ինչ է, չեք ամաչում: Ախր, դու կողքս ես եղել, տեսել ես որ դա Չինաստանից բերված լինի…
Վերջապես մերն է: Վերջապես, եթե այսօր 120-130 հոգի այդ կազմակերպությունում աշխատում է, դա մինիմում բազմապատկեք երեքով ու տեսեք, թե որքան մարդ այսօր սոված չի, քիչ է մեր երկրի համար. հե?շտ է այսօր 300 հոգու կերակրել. ոչ մեկ այս տեսանկյունից չի նայում այս հարցին. պետությունից մի կոպեկ փող չենք վերցրել, բանկերից մի կոպեկ փող չենք վերցրել, ամբողջը սեփական ռեսուրսներով  ենք արել, դրանից հետո վատ բաներ գոնե մի ասեք:  
 

Եթե ասեմ՝ կսպանեմ… smiley

Խելացի այլ սարքեր սպասում եք, թե ոչ Եթե քեզ ես հիմա ասեմ ապագա պլանների մասին, ուրեմն ես քեզ պետք է սպանեմ հիմա: ոչ չեմ ասի, իհարկե սպասում եմ բայց չեմ ասի: 

Պետք է մի քանի շաբաթ անցնի, որ հասկանանք…

Առայժմ հայկական հեռախոսները Հայաստանում կվաճառվեն միայն <<Ռոսիա Մոլում>> և մոտակա մի երկու երկրներում: Ինչ վերաբերում է օնլայն վաճառք ունենալու մասին, ապա այն դեռևս չենք կազմակերպել, բայց կմտածենք: Մենք առաջին անգամ ենք նման ապրանք մտցրել շուկա, սա և փորձարկումն է ապրանքի և նաև շուկայի և նոր մոտեցման: Սա փորձնական մի բան է բոլորիս համար: Պետք է մի քանի շաբաթ անցնի, որ հասկանանք ավելացնենք ինտերնետ խանութ, թե ոչ քանակը վաճառքի տեղերի, թե չավելացնենք: Արդյոք ունենանք վաճառքի տեղեր տարբեր մարզերում, թե ոչ: Պահանջարկը մի հատ հասկանանք, տեսնենք մոտեցումը ոնց է…
Այս ամեն ինչը որովհետև թեորիապես ինչ-որ բան ուսումնասիրելը մի բան է, իսկ իրականում, երբ որ ստեղծածդ դնում ես վաճառքի, և երբ մարդիկ կարողանում են դա շոշափել, դա բոլորովին այլ բան է: Դրա համար մեզ մի քիչ ժամանակ տվեք, որ տեսնենք, թե ոնց ենք անում, ինչպես… 
Իհարկե հիմա պլաններ, ով չունի պլան, եթե ես ասեմ ես պլան չունեմ, ուրեմն ես ամենահիմար բիզնեսմենն եմ, ամենաանհաջող, ամենաչմտածված անձնավորությունը, իհարկե ունեմ ծրագրեր, բայց ոնց կաշխատի այդ ծրագրերը չեմ կարող ասել:

Հ.Գ. Իսկ թե որքան հեռախոս է այժմ վաճառքի դրվել, պրն. Շաքարյանը  չմանրամասնեց, ասաց միայն, որ այնքան է, որ կբավարարի ներկայիս պահանջարկը: 

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




28.02MWC 2016՝ Բարի գալուստ վիրտուալ իրականություն [ֆոտոպատմություն. Բարսելոնա-Իսպանիա]
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր են եկել նոր iPhone-ները
Արդյո՞ք Ձեզ դուր են եկել նոր iPhone-ները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top