MWC 2016՝ Բարի գալուստ վիրտուալ իրականություն [ֆոտոպատմություն. Բարսելոնա-Իսպանիա]

6135
դիտում
28.02.2016 | 14:12
MWC 2016՝ Բարի գալուստ վիրտուալ իրականություն [ֆոտոպատմություն. Բարսելոնա-Իսպանիա]

Ավանդույթի համաձայն, ամեն տարի Բարսելոնայում տեղի է ունենում բջջային աշխարհի ամենամեծ ցուցահանդեսը՝ Mobile World Congress-ը (MWC 2016): Այն իսկական տոն է բջջային ոլորտով հետաքրքրվողների, ուսանողների, մասնագետների և այլոց համար: Նախ նշենք, որ այս տարի ցուցահանդեսում ամենաշատը շետադրվել էին բջջային կապի ուլտրաարագ 5G ստանդարտը, վիրտուալ իրականությունը և ինտերնետային համակարգերը: 

Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս սմարթֆոն և պլանշետ արտադրող մի շարք ընկերություններ իրենց շնորհանդեսները սկսեցին ցուցահանդեսի պաշտոնական բացումից մեկ կամ 2 օր շուտ:Այն արվում է իրենց գաջեթների մասին հանրությանը մաքսիմալ տեղեկություն հասցնելու նպատակով: Առաջինը չինական TCL ընկերությունն էր, որը թողարկում է իր սարքավորումները Alcatel բրենդի տակ: Այսպես՝ Alcatel-ը ցուցահանդեսի բացումից 2 օր շուտ ցուցադրեց իր Alcatel Idol 4 և Idol 4S սմարթֆոնները և Windows 10-ով աշխատող Alcatel Plus 10 պլանշետը: Իսկ մեկ օր շուտ գործի անցան «ծանր հրետանիները»՝ ZTE-ն իր ZTE Spro Plus սարքով, LG-ն իր LG G5 մոդուլային սմարթֆոնով և LG Friends կից սարքավորումներով, իսկ Huawei-ը իր MateBook բիզնես պլանշետով...

Այսպիսով, MWnews.am-ը հավաքել է բջջային աշխարհի ամենակարևոր միջոցառման ամենուշագրավ պահերը և պատրաստվում է դրանցով կիսվել Ձեր հետ: 

Ամեն ինչ սկսվեց օդանավակայանից: Բարեհամբյուր վիրտուալ աղջիկը բոլորին հրավիրում էր Fira Gran Via, որտեղ պետք է անցկացվեր MWC 2016-ը:

Դե ինչ մասնակցություն, առանց գրանցման (նշենք, որ մուտքի մինիմալ արժեքը սկսվում էր 750 եվրոյից), որից հետո ուղեվորվում ենք Fira: 

Միջոցառումն անցնում էր ուժեղացված անվտանգության պայմաններում:

Ամենուր կային ցուցանակներ, որոնց օգնությամբ "զբոսաշրջությունը" ավելի հեշտանում էր:

MWC 2016. LG G5

Հարավկորեական LG ընկերությունը ցուցահանդեսին ներկայացրել էր LG G5 դրոշակակիր սարքավորումը: 

Սարքը ստացել է մոդուլային մետաղական կաղապար, Quad HD (2560x1440, 554 ppi) թողունակությամբ 5.3-դյույմանոց IPS ցուցասարք, Qualcomm Snapdragon 820 պրոցեսոր, 4 Գբ օպերատիվ և 32 Գբ LPDDR4 ֆլեշ-հիշողություններ, մինչև 2 Տբ MicroSD բնիկ, երկու ետնամսային տեսախցիկներ, մատնահետքի սքաներ, USB type-C բնիկ և 2800 մԱ/ժ տարողությամբ շարժական մարտկոց

LG G5 սմարթֆոնի կաղապարի ներքեվի հատվածը շարժական է, ինչը թույլ է տալիս տարատեսակ մոդուլների շնորհիվ ընդլայնել սարքի ֆունկցիոնալությունըԱյսպես՝ LG CAM Plus մոդուլը նախատեսված է պարզեցնել սմարթֆոնի՝ որպես տեսախցիկ օգտագործումը: LG Hi-Fi Plus մոդուլը սմարթֆոնը դարձնում է նվագարկիչ:

Այս մոդուլի հետ ընդգրկված են նաև H3 B&O Play ականջակալներ:Ի լրումն այս ամենի՝ սմարթֆոնի հետ թողարկվել են նաև LG G5 Friends անվանումով արտաքին սարքեր:

Սմարթֆոնում ներկայացված նորամուծություններից մեկը մշտապես միացված ցուցասարքն է Always-on անվանումով: Ինչպես նշել է LG ընկերությունը, այս ռեժիմում ցուցասարքը մեկ ժամում սպառում է ընդհանուր մարտկոցի 0.8%-ը :

Նորույթում հասանելի են անլար կապի մոդուլներ Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, NFC և Bluetooth 4.2, ինչպես նաեւ լարային կապի պորտ USB Type-C-ն: Սմարթֆոնի ֆիզիկական չափսերն են 149,4 × 73,9 × 7,7 մմ և 159 գրամ քաշ: Որպես օպերացիոն համակարգ օգտագործվել է Android 6.0 Marshmallow-ը: Համաձայն վերջին ասեկոսեների` Հարավային Կորեայում նոր LG G5 սմարթֆոնը 675 դոլար կարժենա:

MWC 2016. MICROSOFT LUMIA 650

Microsoft-ի էկո-տաղավարը լեցուն էր Lumia դասի մի շարք սարքավորումներով (Lumia 550, 650, 950, 950 XL...):

Lumia 650-ը, թերևս, բիզնես-սեգմենտի նորույթներից էր:

Սարքավորումը հասանելի է ինչպես մեկ, այնպես էլ երկու SIM-քարտի բնիկներով, ստացել է քառամիջուկ Snapdragon 212 չիփսետ, HD թողունակությամբ 5-դյույմանոց AMOLED-ցուցասարք, 1 Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողություններ, microSD բնիկ, LED լուսարձակով օժտված 8 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ (f/2.2 բացվածք, 1/4-դյույմանոց սենսոր և 28 մմ ֆոկուսային հեռավորություն), 5 Մպ առջևի տեսախցիկ և 2000 մԱ/ժ տարողությամբ մարտկոց: 

Առկա են հետևյալ անլար մոդուլները` Bluetooth 4.1, NFC и Wi-Fi 802.11b/g/n, ինչպես նաև GPS/A-GPS, ГЛОНАСС և չինական Beidou: Ալյումինե կաղապարի (սպիտակ կամ սև) չափսերն են 142 x 70,9 x 6,9 մմ, քաշը` 122 գրամ: Սմարթֆոնը աշխատում է Windows 10 Mobile օպերացիոն համակարգով: Սարքի արժեքը կազմում է մոտ 200 դոլար:

MWC 2016. SONY XPERIA X

Sony-ն միջոցառմանը X դասի նոր շարք էր ներկայացրել` Xperia X, Xperia XA և Xperia X Performance սարքավորումները, որոնք օժտված են հիբրիդային ավտոֆոկուսով: Ի դեպ Sony Xperia X-ը և Xperia X Performance-ը կարող են պարծենալ 23 Մպ և 13 Մպ տեսախցիկներով և մատնահետքի սքաներով, որը ներկառուցված է սնուցման ստեղնում: Xperia XA-ն ստացել է 13 Մպ հիմնական և 8 Մպ դիմային տեսախցիկներ: 

Նշենք, որ Xperia X Performance-ը, որը նաև շարքի առաջատարն է, դեռևս գտնվում է մշակման փուլում:

Ինչ վերաբերում է Xperia X սմարթֆոնին, ապա այն ստացել է 1.8 ԳՀց-ոց Qualcomm Snapdragon 650 պրոցեսոր, FullHD թողունակությամբ 5 դյույմանոց ցուցասարք, 3 Գբ օպերատիվ և 32/64 Գբ ներկառուցված հիշողություններ, Wi-Fi (802.11a/b/g/n/ac), 2620 մԱ/ժ տարողությամբ մարտկոց, ինչպես նաև Bluetooth 4.2, A-GPS, ГЛОНАСС, NFC մոդուլներ: Սարքերն աշխատում են Android 6.0.1 Marshmallow օպերացիոն համակարգով: 

Ի տարբերություն Xperia X-ի, Xperia XA-ն ունի HD թողունակությամբ 5 դյույմանոց ցուցասարք, 2 ԳՀց-ոց MediaTek Helio P10 MT6755 պրոցեսոր, 2/16 Գբ հիշողություններ և 2300 մԱ/ժ տարողությամբ մարտկոց:

MWC 2016. LENOVO VIBE K5 PLUS

Lenovo ընկերությունը ներկայացրել էր 129 և 149 դոլար արժողությամբ Vibe K5 և Vibe K5 Plus ոչ թանկարժեք սարքավորումները: Երկու սարքերն էլ ստացել են 5 դյույմանոց ցուցասարք, սակայն Vibe K5-ը ունի 720p, իսկ  Vibe K5 Plus-ը 1080p թողունակություն: Սարքերն ունեն SIM-քարտի երկու բնիկ, 2 Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողություն, microSD բնիկ, 13 Մպ հիմնական և 5 Մպ առջևի տեսախցիկներ, 2750 մԱ/ժ տարողությամբ մարտկոց և Dolby Atmos տեխնոլոգիայի սատարմամբ երկու բարձրախոս: 

Սմարթֆոնների հաստությունը 8.2 միլիմետր է, քաշը` 142 գրամ: Երկուսն էլ աշխատում են Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգով:

Ընկերությունը նաև ցուցադրել էր Motorola DROID Turbo 2 սմարթֆոնը, որն ինչպես գիտեք ստացել է ShatterShield տեխնոլոգիայով պատրաստված անխոցելի ցուցասարք: Հիշեցնենք, որ սարքի պաշտպանիչ էկրանը բաղկացած է հինգ շերտից` ալյումինե ներդիրից, ճկուն AMOLED-ցուցասարքից, երկակի սենսորային շերտից և երկու արտաքին պաշտպանված ապակիներից: 

Տաղավարում տեղ էին գտել նաև 46 մմ և 42 մմ Moto 360 նոր ժամացույցները: Սարքերը ստացել են Qualcomm Snapdragon 400 պրոցեսոր, Android Wear օպերացիոն համակարգ և LCD ցուցասարք, իսկ արժեքը կազմում է 300-450 դոլար:

MWC 2016. NOKIA OZO VR CAMERA

Nokia-ն ցուցադրել էր ութ տեսախցիկներով և խոսափողով օժտված վիրտուալ իրականության Ozo տեսախցիկ-գնդակը, որն ունակ է 360-աստիճան դիտման անկյունով տեսանյութ նկարահանել: Ընկերությունում նշում են, որ Ozo-ի օգնությամբ հնարավոր կլինի ինչպես 3D ֆիլմեր նկարահանել, այնպես էլ նոր սերնդի խաղեր ստեղծել: 

Նրանք, ովքեր կցանկանան 3D տեսանյութ նկարահանել կամ նոր սերնդի խաղ ստեղծել, Ozo տեսախցիկ-գնդակը ձեռք բերելու համար պետք է 60.000 դոլար վճարեն:

MWC 2016. ALCATEL IDOL 4/4S 

Alcatel-ը ցուցադրել էր Idol 4/4S դրոշակակիր սարքավորումներն ու Windows 10-ով աշխատող Alcatel Plus 10 պլանշետը:

Սարքերն օժտված են մետաղական կաղապարով և ծածկված են ապակու հաստ շերտով:

Idol 4-ը ստացել է 5.2 դյույմանոց FullHD ցուցասարք, Qualcomm Snapdragon 617 պրոցեսոր, 3 Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողություն, 2 610 մԱ/ժ տարողությամբ մարտկոց, 13 Մպ հիմնական և 8 Մպ առջևի տեսախցիկներ:

Alcatel Idol 4S-ը հանդիսանում է Idol 4-ի կատարելագործված տարբերակը: Այն ստացել է 2560х1440 պիքսել թողունակությամբ 5.5 դյույմանոց AMOLED-ցուցասարք, Qualcomm Snapdragon 652 չիփսետ, 3 Գբ օպերատիվ և 32 Գբ ներկառուցված հիշողություն, 3 000 մԱ/ժ տարողությամբ մարտկոց, 16 Մպ հիմնական և 8 Մպ առջևի տեսախցիկներ:

Երկուսն էլ աշխատում են Android 6.0 Marshmallow ՕՀ-ով, օժտված են հզոր բարձրախոսներով և սատարում են արագ լիցքավորում: Alcatel Idol 4-ը գնահատել են 280, իսկ Idol 4S-ը` 400-500 դոլար:

Ինչ վերաբերում է Windows պլանշետին, ապա այն ստացել է 1280 x 800 պիքսել թողունակությամբ 10.1 դյույմանոց IPS-ցուցասարք, Cherry Trail սերնդի 1.92 ԳՀց-ոց քառամիջուկ Intel Atom x5 Z8350 պրոցեսոր, 2/32 Գբ հիշողություններ, microSD (մինչև 64 Գբ), 5/2 Մպ տեսախցիկներ, ստերեո-բարձրախոսներ, 5380 մԱ/ժ հիմնական և շարժական ստեղնաշարում ներկառուցված 2580 մԱ/ժ տարողությամբ մարտկոցներ: Alcatel Plus 10 սատարում է LTE և հագեցած է Wi-Fi 802.11b/g/n և Bluetooth 4.0 մոդուլներով: 

Ընկերությունը նաև 17,3 դյույմանոց հսկայական պլանշետ էր ներկայացրել: Xess-ը ստացել է ութմիջուկ Mediatek MT8783 (ARM Cortex-A53; 1,5 ԳՀց) պրոցեսոր, Mali-T720MP3 գրաֆիկական արագացուցիչ, 2/32 Գբ հիշողություններ, micro SD բնիկ, 5 Մպ տեսախցիկ, Wi-Fi և Bluetooth մոդուլներ, ստերեո-բարձրախոսներ, բազմաթիվ սենսորային ցուցիչներ, Android-ի հիմքի վրա աշխատող Phoenix OS նոր հարթակ և 10.000 մԱ/ժ տարողությմաբ մարտկոց: Եվրոպական շուկայում սարքը 600-700 եվրո կարժենա:  

MWC 2016. ACER 

Acer-ը սմարթֆոնների նոր շարք էր ներկայացրել: Liquid Zest և Liquid Zest 4G սմարթֆոնները ստացել են քառամիջուկ պրոցեսոր, HD թողունակությամբ 5 դյույմանոց IPS-ցուցասարք, F2.0 բացվածքով 8 Մպ հիմնական և առջևի 5 մեգապիքսելանոց լայնանկյուն տեսախցիկներ, ինչպես նաև Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգ: Սարքերը սատարում են DTS Sound Studio (Zest) և DTS HD Premium Sound (Zest 4G), և կարժենան համապատասխանաբար 109 և 149 եվրո:

MWC 2016. HUAWEI MATE BOOK

Windows 10 օպերացիոն համակարգով աշխատող Huawei MateBook-ը օժտված է 2160 х 1440 պիքսել թողունակությամբ 12 դյույմանոց IPS-ցուցասարքով և 6-րդ սերնդի Intel Core M (M3, M5 կամ M7) պրոցեսորով: Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 4 կամ 8 Գբ, իսկ կոշտ կուտակիչի ծավալը՝ 128, 256 կամ 512 Գբ: Մարտկոցի տարողությունը կազմում է 4430 մԱ/ժ:

Huawei MateBook-ը նաև ստացել է USB Type-C միակցիչ, հարմարավետ MatePen սթիլուս, ստերեոբարձրախոսներ և մատնահետքի սքաներ: Սարքը մոտ ժամանակներս կհայտնվի վաճառքում և կարժենա 699 մինչև 1599 եվրո:

MWC 2016. ZTE SPRO PLUS

ZTE-ն ներկայացրել էր ZTE SPro Plus հիբրիդային պլանշետը, որն ուներ ոչ ավել, ոչ պակաս 2.5 սմ հաստություն և կշռում էր մոտ 1 կգ: Պլանշետի էկրանի անյունագիծը կազմում է 8.4 դյույմ, իսկ հիմքում ընկած է 3 Գբ օպերատիվ հիշողությամբ Snapdragon 801 պրոցեսորը: Ներկառուցված հիշողությունը 128 Գբ է: Մարտկոցի տարողությունը կազմում է 12100 մԱ/ժ: 

SPro Plus-ում կիրառվում է լազերային պրոյեկտոր, որի լուսային հոսքը հասնում է 500 լյումենի, իսկ կյանքի տևողությունը կազմում է 20.000 ժամ: Պրոյեկտորը 2.4 մետր հեռավորության վրա 80 դյույմ (1366 х 768 պիքսել) անկյունագծով պատկեր է ցուցադրում: Ձայնի վերարտադրման համար պատասխանատու են JBL բարձրախոսները: Սարքն աշխատում է Android 6.0 օպերացիոն համակարգով: Գնի մասին տեղեկություններ առայժմ չկան:

Ընկերությունը նաև ներկայացրել էր Axon Elite, Mini և Max սմարթֆոնները: Առանձնահատուկ ուշադրություն դարձրեցինք Axon Elite-ն, որն օժտված էր երկու հիմնական տեսախցիկներով` 13 Մպ և 2 Մպ: Այն հնարավորություն է տալիս նկարահանման ժամանակ փոխել ֆոկուսային հեռավորությունը: Որպիսզի ցանկացողները կարողանային փորձարկել տեսախցիկը ZTE-ն տաղավարում փոքրիկ քաղաք էր հավաքել: 

MWC 2016. HTC DESIRE 

HTC ընկերությունը ներկայացրել էր Desire 825, Desire 630 և Desire 530 սարքավորումները, որոնք արտաքնապես միմյանցից տարբերվում են ետնամասային գունազարդ վահանակներով:

HTC Desire 825-ում տեղադրված է 1.4 ԳՀց-ոց քառամիջուկ Snapdragon 400 չիփսետ, 2 Գբ ՕՀՍ, HD թողունակությամբ 5,5-դյույմանոց ցուցասարք, 13/5 Մպ տեսախցիկներ, 16 Գբ ներկառուցված հիշողություն, microSD բնիկ, 2700 մԱ/ժ տարողությամբ մարտկոց և Android 6.0 Marshmallow ՕՀ: Ի տարբերություն 825-ի, Desire 630-ը ունի 2200 մԱ/ժ տարողությամբ մարտկոց, իսկ HTC Desire 530-ը ստացել է Snapdragon 210 հարթակ 1,5 օպերատիվ հիշողություն և 8 Մպ տեսախցիկ: 

Նշենք նաև, որ Desire 825-ը, Desire 630-ը սատարում են Hi-Res Audio ձևաչափը, որն ապահովում է որակյալ հնչողություն: Սարքերը վաճառքում կհայտնվեն մարտ ամսին:

MWC 2016. GIONEE S8

Gionee S8-ը ընկերության նոր դրոշակակիր սարքավորումն է, որը ստացել է բավականին բարակ մետաղական կաղապար, բարակ շրջանակով ցուցասարք, մատնահետքի սքաներ և USB Type-C միակցիչ:

Gionee S8-ը նաև ստացել է 3 D Touch սատարմամբ5.5 դյույմանոց Full HD AMOLED-ցուցասարք, MediaTek Helio P10 (MT6755) չիփսետ, 4 Գբ օպերատիվ և 64 Գբ ներկառուցված հիշողություն, երոկւ SIM-քարտի սատարում, 16 (f1.8, ֆազային և լազերային ֆոկուսացում) և 8 մեգապիքսելանոց տեսախցիկներ, 3000 մԱ/ժ տարողությամբ մարտկոց և Amigo OS սեփական թաղանթով համալրված Android 6.0 օպերացիոն համակարգ: Սարքը կարժենա մոտ 450 եվրո:

MWC 2016. ZOPO

Ինչպես և ակնկալվում էր, Zopo ընկերությունը ներկայացրել էր Zopo Speed 8 սմարթֆոնը, որի հմինական առանձնահատկությունը 10 միջուկ MediaTek Helio X20 չիփսետն էր: Դրոշակակիր սարքավորումը աշխատում է Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով: Speed 8-ը ստացել է 5.5 դյույմանոց FullHD ցուցասարք, 21 Մպ հիմնական և 8 Մպ առջևի տեսախցիկներ, 4/32 Գբ հիշողություն, մատնահետքի սքաներ, USB Type-C միակցիչ և 3600 մԱ/ժ տարողությամբ մարտկոց: Գնի մասին տեղեկություններ առայժմ չկան:

MWC 2016. NOMU

Չինական NOMU-ն անջրանցիկ սարքավորումների շարք էր ներկայացրել, որտեղ կային ինչպես սովորական, այնպես էլ խելացի հեռախոսներ:

Դե ինչ, գնանք "լիցքավորվելու", իսկ դուք շարունակեք հետևել մեր ֆոտոպատմությանը...))

MWC 2016...

MWC 2016. ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԸ և ոչ միայն ))) 

Ահա և վերջ...

Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




19.09Հայաստանում iPhone 7-ի ռեկորդային գների և գնորդների մասին [հարցազրույց]
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top