M2 note` մատչելի նոթատետր Meizu-ից [ֆոտոշարք]

1771
դիտում
25.01.2016 | 17:09
M2 note` մատչելի նոթատետր Meizu-ից [ֆոտոշարք]

Հանրաճանաչ Meizu-ն ամեն անգամ բոլորիս զարմացնում է իր բյուջետային, բայց միևնույն ժամանակ հարուստ ֆունկցիոնալով օժտված արտադրատեսակներով: Այս անգամ նույնպես ընկերությունը հետ չկանգնեց իր սկզբունքներից և թողարկեց հերթական նոթատետրը, որի առանձնահատկությունններից մեկը բավականին ցածր արժեքն է: Նշենք, որ M2 note սարքավորումը «Ռիչ Էլեքթրոնիքս» խանութների ցանցում հայտնվել է Ամանորի տոներից առաջ:

Տուփի պարունակություն և արտաքին տեսք

Ստվարաթղթե տուփը ամբողջովին սպիտակ է, իսկ բաժանարար հատվածը՝ կապույտ: Տուփի ներսում գտնվում է հեռախոսը, սիմ քարտի բնիկի քորոցը, USB-մալուխը և լիցքավորման սարքավորումը: 

Սարքի արտաքին տեսքը մաքսիմալ պարզեցված է: Ետնամասային վահանակը շարժական չէ և պատրաստված է ամուր պլաստիկիցՍարքի հաստությունը 8.7 միլիմետր է:

Ետնամասում տեղադրված է 13 մեգապիքսելանոց տեսախցիկի մոդուլը և լուսարձակը:

Ներքևի մասում դաջված է ընկերության լոգոտիպը: Դեմերեսը զբաղեցնում է 5.5 դյույմանոց FullHD ցուցասարքը, որի ստորին հատվածում տեղակայված է մեխանիկական HOME ստեղնը: 

Վերնամասում գտնվում են բարձրախոսը, հիմնական ցուցիչներն ու 5 մեգապիքսելանոց դիմային տեսախցիկը: Կաղապարի կողամասերը բնորոշ են ժամանակակից չափորոշիչներին: Վերին հատվածում գտնվում է 3.5 միլիմետրանոց աուդիոբնիկն ու լրացուցիչ խոսափողը

ստորին մասը զբաղեցնում են հիմնական բարձրախոսը, micro-USB բնիկն ու խոսափողը:

Աջ կողային հատվածում գտնվում է սիմ-քարտի բնիկը,

իսկ ձախ կողոմում՝ ձայնի կառավարման և սնուցման ստեղները:

Ցուցասարք

 

շարունակելի

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




28.02MWC 2016՝ Բարի գալուստ վիրտուալ իրականություն [ֆոտոպատմություն. Բարսելոնա-Իսպանիա]
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր են եկել նոր iPhone-ները
Արդյո՞ք Ձեզ դուր են եկել նոր iPhone-ները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top