Բջջային հեռախոսների վերանորոգման "Armmobile" սպասարկման կենտրոն
armmobile
www.armmobile.am
Աբովյան 39/37, (010) 58 28 01 / (091) 58 28 01
Տիտոգրադյան 127/1 շ.դ., (098) 58 28 01
Միշտ բարձր պրոֆեսիոնալիզմ
Մենք մշտապես անցկացնում ենք ճարտարագիտական աշխատակազմի տեխնիկական ուսուցման դասընթացներ, որոնք ոչ միայն ավելացնում են մեր մասնագետների հմտությունները, այլև ապահովում են բոլոր այն հաճախորդների ճանաչումը և երախտագիտությունը, ովքեր երբևիցե դիմել են մեր ընկերությանը երաշխիքային կամ ոչ երաշխիքային վերանորոգման ծառայություններ ստանալու ակնկալիքով: Մենք բավական բարձր պահանջներ ենք ներկայացնում ճարտարագետներին մեր ընկերության մեջ աշխատանքի ընդունելու ժամանակ: Մեր ընկերության աշխատակիցները տիրապետում են ոչ միայն հիմնական գիտելիքների և բավական երկար տարիների աշխատանքային փորձ ունեն, այլև ծանոթ են տեխնիկական անգլերեն լեզվին`պատշաճ մակարդակով: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում սպասարկման կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը: Մշտապես հետևում ենք նորույթներին, կատարելագործում և թարմացնում ենք վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումները, և հատկապես այդ մոտեցման և բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ է,որ կարողանում ենք ապահովել բջջային հեռախոսների վերանորոգման որակյալ աշխատանքները:
Հաճախորդների սպասարկման որակյալ ծառայության մատուցում
Մենք մշտապես հիշում ենք մեր հարգելի հաճախորդների մասին, հաշվի ենք առնում նրանց բոլոր ցանկությունները և պահանջները: "Armmobile" սպասարկման կենտրոն դիմած ցանկացած հաճախորդ կստանա ամբողջական և պատշաճ սպասարկում: Դա մեր ընկերության կարևորագույն սկզբունքն է, որի շնորհիվ մեզ հարգում և գնահատում են: Մենք, բացի այդ, մեզ դիմած հաճախորդներին սպասարկում ենք հնարավորինս կարճ ժամանակահատվածում: Դա իրականացվում է բարձր մակարդակով, պահպանելով ՀՀ օրենքներն ու արտադրողների բոլոր պահանջները:
Աշխատանքների ընթացքում առաջադեմ տեխնոլոգիաների կիրառում
Մենք վերանորոգման աշխատանքներն իրականացնող սարքավորումները մշտապես փոխարինում ենք ավելի ճշգրիտ և ժամանակակից մոդելներով: Դրա հետ մեկտեղ մեր մասնագետների գիտելիքները թարմացվում են այդ տեխնոլոգիապես բարձր սարքավորումների հետ աշխատելու նորագույն մեթոդներով: Նմանատիպ մոտեցման շնորհիվ է, որ "Armmobile"-ը իրականացնում է բարձրակարգ և որակյալ վերանորոգում:
Ընդունման և վերանորոգման գրասենյակների արագընթաց և պատասխանատու գործունեությունը
Մեր ընկերությունը տեղակայված է Երևանում: Մեր բոլոր գրասենյակներն աշխատում են հետևյալ գրաֆիկով. երկուշաբթի - ուրբաթ օրերը` 10.00-21.00 (առանց ընդմիջման), կիրակի` հանգստյան օր: Մենք իրականացնում ենք սարքավորումների թե երաշխիքային , թե ոչ երաշխիքային վերանորոգման աշխատանքներ, որակյալ մասնագետների շնորհիվ` յուրաքանչյուր հաճախորդի ցանկությանը և պահանջներին համապատասխան: Բոլոր այդ աշխատանքները կատարվում են որքան հնարավոր է կարճ ժամանակահատվածում: Փոքրիկ անսարքությունները և ոչ բարդ վերանորոգումները իրականցվում են հաճախորդի ներկայությամբ: Մենք ցանկացած սարքավորման վերանորոգման աշխատանքների ընթացքում մշտապես օգտագործում ենք միայն իսկական` ֆիրմային պահեստամասեր: Մենք մեր հաճախորդներին տրամադրում ենք 2 ամսվա երաշխիքային ժամկետ` վերանորոգման բոլոր աշխատանքների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ապարատներում կատարվել են փոշու մաքրում կամ կորոզիայից վերականգնում: Ինչպես կարողացաք նկատել, "Armmobile" սպասարկման կենտրոնն ունի ամեն անհրաժեշտ պարագա, որպեսզի իրականացնի որակյալ և հուսալի վերանորոգում` գործնականում ցանկացած սարքավորման համար:
Այցելեք մեր կենտրոն, և մենք Ձեզ անպայման կօգնենք:
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top