iPhone 8-ի համար նախատեսված աքսեսուարները ողողել են ողջ համացանցը

521
դիտում
22.06.2017 | 16:01
iPhone 8-ի համար նախատեսված աքսեսուարները ողողել են ողջ համացանցը

Ամեն տարի ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ անհամբեր սպասում են նոր Apple սմարթֆոնների շնորհանդեսին, սակայն այս տարի ընկերությունից իրական հեղափոխություն են ակնկալում: Երեք տարի շարունակ ընկերությունը հավատարիմ է մնացել iPhone դիզայնին: Բացի այդ՝ այս տարի լրանում է ամենաառաջին iPhone –ի թողարկման 10 տարին: Բազմաթիվ տեղեկատվական արտահոսքերի համաձայն՝ այս անգամ Apple-ը միանգամից երեք նոր սմարթֆոն է թողարկելու, որոցից մեկն արմատապես կտարբերվի նախորդ բոլոր մոդելներից: Ենթադրյալ iPhone 8-ը պետք է լիովին նոր դիզայն ստանա: Աքսեսուարների արտադրողներն արդեն պատրաստվում են այդ իրադարձությանը, այդիսկ պատճառով համացանցում հաճախ կարելի է գալիք iPhone-ի համար նախատեսված տարատեսակ ապրանքներ հանդիպել:

Համացանցում պաշտպանիչ ապակու լուսանկարներ են հայտնվել՝ դեռ չգովազդված iPhone 8-ի համար: Ապակին համապատասխանում է դիզայնի մասին նախկինում շրջանառվող լուրերին: Առցանց MobileFun խանութում կարելի է ձեռք բերել «Olixar iPhone 8 Full Cover Tempered Glass Screen Protector» ապակին՝ վճարելով €28,49: Բնութագրում ասվում է, որ այն 3D Touch սատարում և 2,5D եզր ունի:

SlashLeaks աղբյուրը մի տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է նմանատիպ ապակի՝ iPhone 8-ի համար.

Ինչպես նաև տեղեկություն կա այն մասին, որ տվյալ iPhone-ը ոչ թե iPhone 8, այլ iPhone Decade Edition անվանումը կկրի՝ առաջին մոդելի թողարկման տասը ամյակին նվիրված:

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




28.02MWC 2016՝ Բարի գալուստ վիրտուալ իրականություն [ֆոտոպատմություն. Բարսելոնա-Իսպանիա]
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր են եկել նոր iPhone-ները
Արդյո՞ք Ձեզ դուր են եկել նոր iPhone-ները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top