Apple-ը ներկայացրել է HomePod «խելացի» ակուստիկ համակարգը [տեսանյութ]

1464
դիտում
07.06.2017 | 15:40
Apple-ը ներկայացրել է HomePod «խելացի» ակուստիկ համակարգը [տեսանյութ]

WWDC 2017 համագումարի ամենասպասելի նորույթներից մեկն HomePod ձայնային համակարգն էր: Նոր բարձրախոսը հանդես է գալիս ոչ իբրև սմարթ-օգնական, որը կարող է երաժշտություն միացնել, այլև` ամբողջական տնային աուդիո համակարգ է` լավ հնչողությամբ, ձայնային առանձնահատկություններով և նորաոճ գործառույթներով:

HomePod-ի առանձնահատկությունը շուրջը տեղադրված ութ բարձրախոսներն են, որոնք 360 աստիճան ծավալային հնչողություն են ապահովում: Բացի այդ` ներկառուցված սենսորները վերլուծում են համակարգի միջավայրը և այն հարմարեցնում սենյակի պարամետրերին: Առանձին վերլուծվում է յուրաքանչյուր երգ. բարձրախոսն իր սեփական էկվալայզերի միջոցով նվագարկում է երգը` ցուցադրելով հնչողության լավագույն տարբերակը:

HomePod-ը հագեցված է Siri օգնականով: Բացի ավանդական գործառույթներից և հնարավորություններից` ձայնային օգնականը կատարում է լրացուցիչ գործողություներ: Ինչպես օրինակ, երգի նվագարկման ժամանակ Siri-ն հեղինակի, վերնագրի, թողարկման տարեթվի և այլնի մասին տեղեկություններ է գտնում:

Սարքի չափսերն են 172x142 մմ, քաշը՝  2,5 կգ: Համակարգը հագեցվել է ֆիրմային Apple A8 պրոցեսորով, որն առկա է iPhone 6 և 6 Plus սմարթֆոններում: Նորույթի պարտականությունների մեջ մտնում են բոլոր վեց բարձրախոսների տվյալների մշակումն ու աղմուկի ճնշման համակարգի վերահսկումը:

HomePod-ը վաճառքի կհանվի դեկտեմբերին, կներկայանա սև ու սպիտակ գունային երանգներով` $350 արժողությամբ: Սկզբում այն կհայտնվի ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի շուկաներում: Իսկ 2018թ տարեսկզբին կհայտնի այլ երկրներում ևս: Ի սկզբանե` HomePod-ը միայն անգլերեն լեզվով կլինի: Առայժմ հայտնի չէ` այլ լեզուներ կլինեն, թե ոչ:

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




19.09Հայաստանում iPhone 7-ի ռեկորդային գների և գնորդների մասին [հարցազրույց]
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top