iOS 11-ն օժտված է վերամշակված ղեկավարման վահանակով, AR սատարմամբ և այլ նորարարություններով

176
դիտում
06.06.2017 | 17:46
iOS 11-ն օժտված է վերամշակված ղեկավարման վահանակով, AR սատարմամբ և այլ նորարարություններով

WWDC 2017 կոնֆերանսին Apple-ը ներկայացրել է նոր iOS 11 օպերացիոն համակարգը: Եվ այսպես, թարմացումն առաջարկում է վերամշակված iMessage հավելվածը` օպտիմիզացված ինտերֆեյսով և macOS/ iOS բոլոր սարքերի միջև համաժամանակեցում: Ծրագրում փոփոխվել է ստիկերների վահանակն, ավելացել է Apple Pay-ի հետ ինտեգրումն, իսկ վճարման համակարգն իր հերթին օգտատերերի միջև դրամական փոխանցման սատարում ունի:

Շնորհանդեսի ժամանակ հաղորդվել է, որ 375 մլն օգտատեր օգտագործում է Siri ձայնային օգնականը: iOS 11-ում օգնականը կխոսի նոր, առավել կենդանի ձայնով: Այժմ Siri-ն կարող է ակնթարթորեն թարգմանել չինարեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն և իսպաներեն արտահայտությունները: Ծրագրավորողներին ներկայացվել է նոր Siri Kit փաթեթը` Siri օգնականի և օժանդակ հավելվածների ընդլայնված ինտեգրման համար:

iOS 11 թարմացմամբ սարքավորումները կարող են լուսա և տեսանկարահանել` սեղմման նոր ձևաչափերով: Այսպիսով, ֆայլերի ծավալը երկու անգամ ավելի քիչ կլինի: Բացի այդ` Apple-ը լուսանկարների օպտիմիզացում է իրականացրել` թույլ լուսավորման պայմաններում, կատարելագործել է կայունացուցիչը, լուսարձակի աշխատանքն ու HDR-ը:

Օգտատերերը կարող են խմբագրել “կենդանի” լուսանկարները, անիմացիաների միջև ընտրել հիմնական կադրը, “բումերանգ” և անվերջ կրկնություններ ստեղծել: Բացի այդ` “Ֆոտո” հավելվածը կարող է առանձնացնել լուսանկարներն` ըստ իրադարձությունների, ընտրել լավագույն կադրերը` առանձին մարդկանցով և ինտերակտիվ սլայդ շոու կազմել:

Ընկերությունն iOS 11-ի առավել կարևոր նորամուծությունն անվանել է վերամշակված ղեկավարման վահանակը` սալիկների ձևով: Փոփոխվել է նաև էկրանի արգելափակումը:

“Նորություններ” հավելվածում այժմ կարելի է հետաքրքրությունների խմբակներ կազմել` նշելով առավել ճանաչողական հոդվածները: Apple-ը նաև որոշել է թարմացնել ֆիրմային քարտեզագրական ծառայությունն` այնտեղ ավելացնելով խանութների, առևտրային կենտրոնների և օդանավակայանների սխեմաները: Նավիգացիայի ռեժիմում օգտատերերը կարող են տեսնել արագության սահմանափակումը և հաջորդող շրջադարձերը: Մեքենավարներին դուր կգա երաժշտական նոր էկրանը և “Չանհանգստացնել ուղևորության ժամանակ” ռեժիմը: Վերջինս ավտոմատ է ակտիվանում` Bluetooth-ի միջոցով համապատասխան միացումը գտնելով: Ուղևորության ռեժիմում հաղորդագրությունների ստացման ժամանակ սմարթֆոնը ծանուցում է ուղարկում, որ վարորդը կարող է ավելի ուշ պատասխանել:

Նորամուծությունները կապված են Apple Music հավելվածի հետ: Կուպերտինոցիները հայտարարել են, որ 27 մլն օգտատեր օգտագործում է ծառայությունը: Օգտատերերը կարող են տեսնել, թե ինչ են տվյալ պահին լսում կոնտակտների ցանկի իրենց ընկերները, իսկ ծրագրավորողների համար թողարկվել է նոր API-ը` հավելվածների ինտեգրման համար, որի միջոցով կարելի է տեսախցիկից վիրտուալ օբյեկտներ հավելել` տեսանկարահանման իրական ժամանակի ռեժիմում:

Նոր iOS 11 վերջնական տարբերակը հասանելի կլինի աշնանը, իսկ բետա-փորձարկումը կմեկնարկի հունիսին:

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




19.09Հայաստանում iPhone 7-ի ռեկորդային գների և գնորդների մասին [հարցազրույց]
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top