Apple-ը պաշտոնապես ներկայացրել է նոր 10,5 դյույմանոց iPad Pro-ն

605
դիտում
06.06.2017 | 14:09
Apple-ը պաշտոնապես ներկայացրել է նոր 10,5 դյույմանոց iPad Pro-ն

WWDC 2017 շնորհանդեսի շրջանակներում Apple ընկերությունը ներկայացրեց լիովին նոր 10,5 դյույմանոց iPad Pro-ն: Ինչպես ենթադրվում էր, նոր պլանշետի իրանի չափսերը գրեթե նույնն են, ինչ 9,7 դյույմանոց iPad Pro մոդելը: 

Նորույթի գլխավոր առանձնահատկությունն էկրանն է, որն իր հերթին բացառիկ հատկություններ է կրում: Առաջինը` 40%-ով փոքրացված շրջանակներն են` նախորդ iPad Pro-ի համեմատ, ինչի շնորհիվ Apple ինժեներներին հաջողվել է պահպանել իրանի ճանաչելի պարամետրերը և խոշորացնել նոր պլանշետի էկրանը:

Երկրորդը` 10,5 դյույմանոց պլանշետի էկրանը 50%-ով ավելի պայծառ է, քան նախորդ մոդելներինը: True Tone տեխնոլոգիայով էկրանն արտացոլման ցածր հատկություն և 600 նիտ պայծառություն է կրում: Երրորդ առանձնահատկությունը նորույթի թարմացման հաճախականությունն է` 120 Հց: 

Տեխնիկական առումով 10,5 դյույմանոց iPad Pro-ն առավել քան կատարյալ է: Պլանշետի հիմքում վեցմիջուկանի A10X Fusion պրոցեսորն է: Միջուկներից երեքը բարձր արտադրողականություն ունեն: Նախորդ iPad Pro պլանշետներում տեղադրված A9X չիպի համեմատ` նոր պրոցեսորը 30%-ով ավելի արագագործ է:

Նորույթի տեսախցիկները նույնն են, ինչ iPhone 7-ինը. հիմնական տեսախցիկը 12 Մպ-անոց է` f/1.8 դիաֆրագմայով, իսկ 7 Մպ-անոց դիմային տեսախցիկն ստացել է լուսանկարների ավտոմատ կայունացման գործառույթ:

10,5 դյույմանոց iPad Pro-ի ավտոնոմ աշխատանքի տևողությունը չի փոխվել` ավանդական 10 ժամ: Պլանշետն օժտվել է արագ լիցքավորման տեխնոլոգիայով:

Նոր 10,5 դյույմանոց iPad Pro-ի արժեքն սկսում է $649-ից, նույն 12,9 դյույմանոց մոդելինը` $799-ից:

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




02.10ԴիջիԹեք 2017. Առաջի հայկական էլեկտրոնային մեքենան, ինովացիոն կայանատեղին, հայ նկարիչների ոճով՝ Կտավների ստացման մասին և ոչ միայն
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր են եկել նոր iPhone-ները
Արդյո՞ք Ձեզ դուր են եկել նոր iPhone-ները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top