Էնդի Ռուբինը ներկայացրել է Essential Phone սմարթֆոնը

2151
դիտում
02.06.2017 | 12:39
Էնդի Ռուբինը ներկայացրել է Essential Phone սմարթֆոնը

Նորույթն ստացել է 2017 թվականի բոլոր առաջատար բնութագրերը. «ծայրից ծայր» էկրան, Snapdragon 835 և երկակի տեսախցիկ

Բազմաթիվ տեղեկատվական արտահոսքերից հետո կայացավ Essential Phone սմարթֆոնի շնորհանդեսը: Սմարթֆոնի հեղինակը Էնդի Ռուբինն է` Android-ի հիմնադիրը:

Նորույթը տպավորիչ դիզայն է ստացել, որի հեղինակներին, ամենայն հավանականությամբ, ոգեշնչել է Xiaomi Mi Mix-ը: Իրանի հիմքում ամուր տիտան է, հետևի վահանակը պատրաստված է կերամիկայից, իսկ առջևինը` պատված պաշտպանիչ Corning Gorilla Glass 5 ապակիով: Էկրանը զուրկ է շրջանակներից, միայն ստորին հատվածում ոչ մեծ «ծնոտ» է մնացել: Դիմային տեսախցիկը էկրանի վերին հատվածում է տեղակայված: Մատնահետքերի ճանաչման սքաները հետևի վահանակի կենտրոնում է:

Ապարատային հիմքում հանդես է գալիս հզոր Snapdragon 835 պրոցեսորը` 4 Գբ-անոց օպերատիվ և 128 Գբ-անոց ֆիզիկական հիշողությամբ: Սարքը հագեցվել է 5,7 դյույմանոց էկրանով` 2560x1312 պիքսել թողունակությամբ, 3040 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով` արագ լիցքավորման տեխնոլոգիայի սատարմամբ, և 8 Մպ-անոց դիմային տեսախցիկով` 4K ձևաչափով տեսանկարահանման հնարավորությամբ:

Երկակի հիմնական տեսախցիկը ևս կարևոր հատկանիշներից է, որը բաղկացած է գունավոր և սև-սպիտակ սենսորներից` 13 Մպ թողունակությամբ ու f/1.85 լուսաուժով: Լուսանկարների որակի բարելավման համար նախատեսված է եռակի ավտոֆոկուսի տեխնոլոգիան` կոնտրաստային, ֆազային և լազերային:

Սմարթֆոնի հետ միասին ներկայացվել են նաև մոդուլային աքսեսուարներ, որոնք միանում են հատուկ մագնիսական միակցչի օգնությամբ` հետևի վահանակի վրա: 360 աստիճան նկարահանման հնարավորությամբ տեսախցիկի` երկու 12 Մպ-անոց սենսորներով` 210 աստիճան դիտման անկյունով, արժեքը $50 է (մոտ 25.000 դրամ), իսկ լիցքավորման դոկ կայանը` $150 (72.000 դրամ): Հետագայում արտադրողը կներկայացնի այլ աքսեսուարներ ևս:

Essential Phone սմարթֆոնը հասանելի է նախնական պատվերների համար: Առայժմ նորույթը հասանելի է ամերիկյան շուկայի համար` $699 արժողությամբ (մոտ 336.000 դրամ): Իրանը հասանելի է գունային հետևյալ լուծումներով` “Սև լուսին” (Black Moon) և “Սեպ-սպիտակ” (Pure White), հետագայում կավելանան նաև “Stellar Grey” և “Ocean Depth” երանգները:

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




07.06ArmPhone. եթե այդքան հեշտ լիներ, բոլորը հիմա հեռախոս կարտադրեին
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top