Հրապարակվել են iPhone 8 պատյանի լուսանկարները [տեսանյութ]

710
դիտում
29.05.2017 | 13:53
Հրապարակվել են iPhone 8 պատյանի լուսանկարները [տեսանյութ]

Ամռան նախաշեմին նոր iPhone-ի մասին շրջանառվող լուրերն ավելի են շատանում և թվում է` ինչ-որ մեկը դիտմամբ ակտիվորեն մեծացնում է գալիք նորույթի նկատմամբ հետաքրքրությունը: Պարզվում է` Չինաստանում արդեն վաճառվում են iPhone 8-ի համար նախատեսված պատյանները, որոնց օգնութամբ կարելի է նախնական պատկերացում կազմել iPhone 8-ի դիզայնի մասին:

Ի դեպ` այս տեղեկատությունը հրապարակել է հեղինակավոր Macotakara հրատարակչությունը, որի կանխատեսումները բազմիցս ճշգրիտ են եղել: Հոլովակը ցուցադրում է մի պատյան, որն իբրև iPhone 8, iPhone 7 և iPhone 7 Plus մոդելների համար է: Պատյանն արդեն վաճառվում է չինական Alibaba օնլայն-խանութում: 

Դատելով պատյանից` iPhone 8-ի երկակի տեսախցիկները ուղղահայաց դիրքում կլինեն` իրանի նկատմամբ, ինչի պատճառով սնուցման կոճակն իր սովորական դիրքից մի փոքր ներքև կիջնի:

Տեսահոլովակում պարզ երևում է, որ iPhone 7-ն իրեն ազատ է զգում այս պատյանում, իսկ iPhone 7 Plus-ը պարզապես չի տեղավորվում: Այսպիսի բան կարող է լինել միայն մի պատճառով` 5,5 դյույմանոց iPhone 8-ը ծայրից ծայր էկրան կունենա, ինչը չափսերն ավելի փոքր կդարձնի:

Միևնույն ժամանակ, Macotakara-ի տվյալների համաձայն` պատյանի հաստությունը մի փոքր ավել է iPhone 7-ից: Հատկանշական է, որ հետևի վահանակի վրա չկա Touch ID-ի բացվածքը, այսպիսով` հնարավոր է մատնահետքերի ճանաչման սքաների նման տեղակայման մասին լուրերը ճիշտ չլինեն:

Չմոռանանք, որ այս ամենը դեռևս ասեկոսեներ և կանխատեսումներ են, դեռ վաղ է խոսել ճշգրիտ հաստատված տվյալների մասին: 

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




02.10Մոբայլ հատվածը Digitec-ում և ոչ միայն...[ֆոտոշարք]
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր են եկել նոր iPhone-ները
Արդյո՞ք Ձեզ դուր են եկել նոր iPhone-ները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top