ՎիվաՍել-ՄՏՍ-ի ինտերնետային նորացված կայքը՝ նաև մտս.հայ հասցեով

318
դիտում
14.04.2017 | 13:49
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ինտերնետային նորացված կայքը՝ նաև մտս.հայ հասցեով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է իր պաշտոնական կայքի նորացված տարբերակը, որն արդեն հասանելի է նաև հայատառ տարբերակով՝ մտս.հայ: Կայքն ունի ճկուն կառուցվածք, որը հարմար է նաև սմարթֆոններից և պլանշետային համակարգիչներից օգտվողների համար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր կայքէջը կառուցված է նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ գերժամանակակից պլատֆորմի հիման վրա, ինչը թույլ է տալիս ապահովել ներբեռնման ավելի բարձր արագություն: Կայքի ծրագրային և կառուցվածքային փոփոխությունները պայմանավորված են շուկայի պահանջներին առավալագույնս համապատասխանելու և կայքի հնարավորություններն ընդլայնելու անհրաժեշտությամբ:

Վերափոխվել է նաև կայքի բովանդակային կառուցվածքը. այն առավելագույնս պարզեցվել և համապատասխանեցվել է բաժանորդների կարիքներին՝ բազմաբնույթ ծառայությունների և ապրանքատեսակների վերաբերյալ տեղեկություններն առավել հեշտ փնտրելու և բաժանորդին դրանք առավել ընդգրկուն և հասկանալի ձևով մատուցելու համար: Նոր կառուցվածքում հաշվի է առնված ծառայությունների և ապրանքատեսակների պահանջարկը՝ ըստ շուկայի սահմանած առաջնահերթությունների, ինչպես նաև՝ փնտրվող տեղեկությանը հասնելու համար քայլերը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը:

Նորացված կայքէջն առցանց վճարումների ընդլայնված հնարավորություններ է ընձեռում ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի մատուցած, այլև տարատեսակ այլ ծառայությունների համար՝ անհամեմատ արագ և ապահով եղանակով: Կայքի միջոցով գործառնությունները հասանելի են օպերացիոն տարբեր համակարգերից օգտվող օգտատերերի համար:

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




02.10Մոբայլ հատվածը Digitec-ում և ոչ միայն...[ֆոտոշարք]
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top