ԻՏՁՄ-ն հայտարարում է «Անօդաչու թռչող սարքերի» ու «Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների» մրցույթների մեկնարկի մասին

479
դիտում
21.02.2017 | 16:28
ԻՏՁՄ-ն հայտարարում է «Անօդաչու թռչող սարքերի» ու «Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների» մրցույթների մեկնարկի մասին

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման ծրագրի շրջանակում հայտարարում է «Անօդաչու թռչող սարքերի» (ԱԹՍ) ու «Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների» հերթական մրցույթների գրանցումը: Նշված մրցույթների իրականացումը նպատակ ունի Հայաստանում զարգացնել ռոբոտաշինության ոլորտն ու կիրառությունը, բացահայտել լավագույն մասնագետներին և բարձրացնել ռոբոտաշինության նկատմամբ հետաքրքրությունը:

«Իրեր գտնող և տեղափոխող ռոբոտների» մրցույթին կարող են դիմել մինչև 19 տարեկան մասնակիցները: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի հաղթողները կստանան համապատասխանաբար 700, 500 և 350 հազարական դրամ պարգև: Մրցույթի տեխնիկական առաջադրանքները ներկայացված են այստեղ: Դիմելու վերջնաժամկետն ապրիլի 20-ն է: Սարքավորումների անհրաժեշտության դեպքում հայտը հարկավոր է լրացնել մինչև փետրվարի 28-ը:

«Անօդաչու թռչող սարքերի» մրցույթը տարիքային սահմանափակում չունի: Մինչև մարտի 16-ը դիմումի հայտ ներկայացրած մասնակիցները ԱԹՍ պատրաստման համար անհրաժեշտ դետալները կազմակերպիչների կողմից կստանան անվճար: Իսկ դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 16-ն է, դետալների անհարաժեշտության պարագայում` մարտի 16-ը: Մրցանակային ֆոնդը առաջին եռյակի համար կազմում է համապատասխանաբար 800, 600, և 400 հազարական դրամ: Սահմանվել է նաև 700 հազար դրամ պարգևավճար անլար վահանակներով կառավարվող լավագույն սարքի համար: Մրցույթի կանոնակարգն այստեղ է, դիմումի ձևն ահրաժեշտ է լրացնել այս հղմամբ:

Նշենք, որ Հայաստանում «ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման և աջակցման ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից 2008թ-ից ծրագրի շրջանակում դպրոցականները ուսումնասիրում են ռոբոտաշինության հիմունքներ, իսկ 2014-ից ստեղծված ռոբոտաշինության խմբակներն աստիճանաբար արդիականացվում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ժամանակակից սարքերով:

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




25.01M2 note` մատչելի նոթատետր Meizu-ից [ֆոտոշարք]
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top