Սիներջի ընկերությունը ծրագրավորման անվճար դասընթացներ է իրականացնում շուրջ 40 զորացրված երիտասարդների համար

464
դիտում
20.02.2017 | 15:35
Սիներջի ընկերությունը ծրագրավորման անվճար դասընթացներ է իրականացնում շուրջ 40 զորացրված երիտասարդների համար

Սիներջի ընկերությունը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակում ծրագրավորման անվճար դասընթացներ է իրականացնում շուրջ 40 զորացրված երիտասարդների համար: Այս մասին զորացրված երիտասարդների հետ հանդիպման ընթացքում հայտարարել են ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Սիներջի ընկերության հիմնադիր-նախագահ Աշոտ Հովհաննիսյանը:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը իր խորին շնորհակալությունն է հայտնել Սիներջի ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանին «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի աջակցման համար: «Շատ ուրախ ենք, որ ԻՏՁՄ անդամ կազմակերպությունը՝ ի դեմս Սիներջի ընկերության, անգնահատելի ներդրում է կատարում հայրենիքի պաշտպան տղաների տեխնոլոգիական կրթության ոլորտում», նշել է Կ. Վարդանյանը: Նա նաև կարևորել է զինծառայություն անցած և ապրիլյան պատերազմի անմիջական մասնակից երիտասարդների ռազմական փորձի ու տեխնոլոգիական կրթության համադրումը:

Խոսելով դասընթացի մասնակից երիտասարդների հետ Սիներջի ընկերության հիմնադիր-նախագահ Աշոտ Հովհաննիսյանը նշել է. «Մեր թիմը բարձր է գնահատում հայրենքի պաշտպանության ձեր ներդրումը և ցանկանում ենք ձեզ աջակցել մասնագիտանալու ու լավ աշխատանք ձեռք բերելու հարցում»:

Սիներջի ընկերության կողմից անցկացված նախնական թեսթավորման արդյունքների հիման վրա ձևավորվել է 3 խումբ, որտեղ ընկերության առաջատար մասնագետները կդասավանդեն HTML/CSS/Wordpress, Linux և QA manual: Դասընթացները կմեկնարկեն մարտ ամսին, իսկ դասընթացի ավարտին մասնակիցները քննություն կհանձեն: Լավագույն շրջանավարտներն աշխատանքի հնարավարություն կստանան Սիներջի կամ այլ ընկերություններում:

Նշենք, որ Սիներջին մասնագիտացված է կոմպյուտերային համակարգերի և ծրագրերի ապահովման մեջ: Ընկերության լուծումները կիրառվում են 60-ից ավել երկրներում արդեն շուրջ 20 տարի: Գլխավոր մասնաճյուղը գտնվում է ԱՄՆ-ում, գրասենյակներ են գործում Երևանում, Արցախում և Գյումրիում: Սիներջին ԻՏՁՄ-ին անդամակցում է 2009-ից:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո ԻՏՁՄ-ն հայտարարել էր ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում հաջողությամբ իրականացվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում «Բանակից ՏՏ ոլորտ» կրթական ծրագիրը: Վերջինս նպատակ ունի լուծել զորացրված երիտասարդների աշխատանքի և կարիերայի առաջընթացի խնդիրը ու միաժամանակ բավարարել նաև ՏՀՏ ոլորտի մասնագիտական պահանջարկը: Ծրագրին աջակցում է նաև Զբաղվածության պետական գործակալությունը՝ ֆինանսավորելով զորացրված և գործազուրկ երիտասարդների դասընթացները, որոնք անցկացվում են 80 երիտասարդների համար Երևանում և մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում:

Այս պահին «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրում ընդգրված երիտասարդների ընդհանուր թիվը հասնում է շուրջ 140-ի:

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




02.10Մոբայլ հատվածը Digitec-ում և ոչ միայն...[ֆոտոշարք]
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top