«Արմաթի» սաները կարող են թղթային գծագրերի թվայնացման աշխատանքներ կատարել

420
դիտում
15.02.2017 | 15:08
«Արմաթի» սաները կարող են թղթային գծագրերի թվայնացման աշխատանքներ կատարել

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 220 սաներ արդեն պատրաստ են իրականացնել թղթային կրիչների վրա պահվող գծագրերի թվայնացման աշխատանքներ: Հարկ է նշել, որ արևմտյան երկրներում, (օրինակ` Գերմանիայում) շինարարական և մեխանիկական գծագրերի արխիվները դեռ պահպանվում են թղթային տեսքով, սակայն վերջիններիս համար թվայնացումն օրեցոր արդիական է դառնում: Այս առիթով ԻՏՁՄ-ն փնտրում է անհատների և ընկերությունների, ովքեր համագործակցում են և/կամ կապեր ունեն եվրոպական շինարարական ու մեխանիկական նախագծային կազմակերպությունների հետ և կարող են ԻՏՁՄ-ին երաշխավորել ու ներկայացնել որպես կազմակերպություն, որը կարող է ձեռնամուխ լինել թղթային գծագրերի թվայնացման գործին:

‹‹Արմաթ›› ինժեներական լաբորատորիաների սաների կողմից գծագրերի արխիվների թվայնացման իրականացումը կօգնի նրանց գումար վաստակել՝ օգտագործելով ստացած գիտելիքը, ինչպես նաև կնվազեցնի սեփական բնակավայրը լքելու և երկրից արտագաղթելու հավանականությունը:

ԻՏՁՄ-ի ջանքերով և մի շարք աջակից ընկերությունների ու Կառավարության աջակցությամբ ՀՀ ամբողջ տարածքում ներկա պահին գործում է 197 ‹‹Արմաթ›› ինժեներական լաբորատորիա, որտեղ սովորում են շուրջ 5000 դպրոցականներ: Դրանցից 110 լաբորատորիներ ներկայումս համալրված են եռաչապ տպիչով, թվային կառավարվող շաղափային հաստոցով (CNC) և տվյալ խմբակների սաները սովորել և սովորում են եռաչափ մոդելավորում: Վերջինիս իմացությունը երեխաներին հնարավորություն է տալիս իրականացնել նաև թղթային կրիչների վրա պահվող գծագրերի թվայնացում:

 

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




02.10Մոբայլ հատվածը Digitec-ում և ոչ միայն...[ֆոտոշարք]
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top