ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագիրը

634
դիտում
24.07.2013 | 10:20
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հովանավորում է «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագիրը

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դպրոց-պարտեզում, «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շրջանակում, մեկնարկել են խմբակավարների վերապատրաստման մեկամսյա դասընթացներ: Արդյունքում` մարզերից ժամանած 55 խմբակավար ձեռք կբերի երեխաներին ռոբոտաշինություն դասավանդելու համապատասխան հմտություններ: Դասընթացները կանցկացնեն «Նեյշնլ Ինսթրումենթս», «Ինստիգեյթ» և «Սայմոտեկ» ընկերությունները:

 

Ծրագիրը համակարգելու, ընդլայնելու և ունեցած փորձը բոլոր դպրոցներում կիրառելու նպատակով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, ԱՄՆ ՄԶԳ «Քաունթերփարթ Ինթերնեշնլ ծրագրի», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Ինստիգեյթ» և «Սայմոտեկ» ընկերությունների միջև: Հուշագիրը բաց է նույն նպատակը հետապնդող և ծրագրին միանալ ցանկացող յուրաքանչյուր կազմակերպության համար:

 «Հուշագրի ստորագրմամբ մենք նպատակ ենք հետապնդում աշակերտների մոտ առաջացնել ժամանակակից բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես` ռոբոտատեխնիկայի նկատմամբ հետաքրքրություն, վաղ տարիքից զարգացնել ճարտարագիտական մտածելակերպ և դեպի բարձրագույն կրթություն ուղղորդել նպատակադրված և որակյալ ուսանողների»,-ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

 «Գիտությունը նման է շարժիչի, իսկ մարդու միտքը` այդ շարժիչն աշխատեցնող լծակի: Մենք ձգտում ենք աշակերտներին տալ գիտությունը մարդկությանը ծառայեցնելու առավելագույն հնարավորություն: Ի վերջո`սերունդների խելացի հերթափոխ ապահովելու համար հարկավոր է անընդհատ կատարելագործել և շարժիչը, և դրա աշխատանքը: Տեխնոլոգիաների զարգացումը տալիս է այդ հնարավորությունը: Այս համագործակցությունը թույլ կտա լուրջ քայլեր կատարել ռոբոտաշինությունը նախասիրությունից լուրջ մասնագիտության վերածելու ճանապարհին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն Հայաստանի» և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի» հետ համագործակցությամբ, նախաձեռնել է ռոբոտաշինության խմբակների ստեղծում` Հայաստանի 55 դպրոցում: Դպրոցական խմբակների դասընթացների մեկնարկն աշակերտների համար կտրվի 2013թվականի սեպտեմբերին: Խմբակներում պարապմունքները կիրականացվեն միության կողմից նախագծված և դպրոցներին տրամադրված ուսումնական ռոբոտի կոմպլեկտներով:

 Ներկայումս ռոբոտաշինության խմբակներ են գործում մայրաքաղաքի «Այբ» դպրոցում, «Քվանտ» և «Պոլիտեխնիկ» վարժարաններում: Խմբակներ կան նաև մարզերում: Մասնավորապես` Լոռիում (Ախթալա), Սյունիքում (Սիսիան, Կապան), Շիրակում (Գյումրի) և Արագածոտնում (Թալին):

 «ԱրմՌոբոտիքսի» կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերությունը: Դպրոցական խմբակների ծրագրի գործընկերներն են «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Վորլդ Վիժն Հայաստանը» և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանը»:

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




24.06M8` HTC One-ի նոր ժառանգորդը
Nokia Lumia 930
281,400 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520
Nokia Lumia 1020
294,000 դրամ
Nokia Lumia 1020
Nokia  Asha 501
44,100 դրամ
Nokia Asha 501

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդարացրեցի՞ն արդյոք Ձեր սպասումները Apple-ի նոր պլանշետները
Արդարացրեցի՞ն արդյոք Ձեր սպասումները Apple-ի նոր պլանշետները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top