Հուլիսի 24-28-ը կանցկացվի «ԲարՔեմփ Արցախ 2013» (չ)կոնֆերանսը

1387
դիտում
08.07.2013 | 12:56
Հուլիսի 24-28-ը կանցկացվի «ԲարՔեմփ Արցախ 2013» (չ)կոնֆերանսը

Հուլիսի 24-28-ը կանցկացվի ՏՏ ոլորտի ամենամյա միջոցառում «ԲարՔեմփ Արցախ 2013» (չ)կոնֆերանսը: Արցախում ԲարՔեմփ (չ)կոնֆերանս անցկացվում է 2010-ից: Այս տարի (չ)կոնֆերանսը կկայանա Շուշիում:

MWnews.am-ի հետ զրույցում միջոցառման համակարգող Վլադիմիր Գրիգորյանը նշեց, որ (չ)կոնֆերանսի 4-րդ օրը մասնակիցների համար կազմակերպվելու է էքսկուրսիա դեպի Շուշի, Դադիվանք, Պատմա-երկրագիտական թանգարան և Տաք Ջուր հանքային աղբյուր Քարվաճառում:

Վլադիմիր Գրիգորյանի խոսքով, նախորդ տարիներին «ԲարՔեմփ Արցախ»-ն ունեցել է 100-130 մասնակից: Այս տարի ակնկալվում է Հայաստանից 40 հոգու մասնակցություն և հյուրեր արտասահմանից:

Միջոցառմանը հրավիրված են հատուկ հյուրեր ԱՄՆ-ից և Դանիայից:

«ԲարՔեմփ Արցախ 2013»-ի կազմակերպիչն է Արցախի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը: Միջոցառմանն աջակցում են ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Հիշենք, որ ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։ ԲարՔեմփի մասնակիցներն իրենք են նախապատրաստում եւ ներկայացնում զեկուցումներ, նախաձեռնում քննարկումներ։

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




02.10ԴիջիԹեք 2017. Առաջի հայկական էլեկտրոնային մեքենան, ինովացիոն կայանատեղին, հայ նկարիչների ոճով՝ Կտավների ստացման մասին և ոչ միայն
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր են եկել նոր iPhone-ները
Արդյո՞ք Ձեզ դուր են եկել նոր iPhone-ները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top