ԴիջիԹեք Բիզնես ֆորում՝ բջջային հավելվածներից մինչև էլեկտրոնային վահանակներ

1173
դիտում
22.06.2013 | 15:21
ԴիջիԹեք Բիզնես ֆորում՝ բջջային հավելվածներից մինչև էլեկտրոնային վահանակներ

Այսօր արդեն 2-րդ օրն է, ինչ Երևանում ընթանում է 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը՝ «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագրով: Այս տարի ֆորումին մասնակից տեղական ընկերություններից շատերը հանդես եկան մոբայլ լուծումներով, իսկ որոշները՝ նորարար մի շարք ծառայություններով: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

«Սփյուռ» տեղեկատվական համակարգը հանդես եկավ իր նոր բջջային Android հավելվածով: Ընկերության տնօրեն Աշոտ Գրիգորյանը MWnews.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ շուտով կթողարկվի հավելվածի նոր տարբերակը, որն ունի ավելի ինտերակտիվ և մատչելի ինտերֆեյս: Եռալեզու և ավելի քան 9000 կազմակերպությունների մասին տեղեկություններ պարունակող «Հայաստանի դեղին էջեր» հավելվածն ունենալու է նաև iOS տարբերակ: «Սփյուռ»-ի տնօրենի խոսքով, iOS տարբերակը նախագծման փուլում է: «Սփյուռ» տեղեկատվական համակարգի մյուս նորույթը հեռախոսային տեղեկատուի նոր 113 կարճ համարն է: Ընկերության մարքետինգի բաժնի ղեկավար Թամար Գրիգորյանի խոսքով, նոր հեռախոսահամարը կարճ և հեշտ հիշվող է:

ԴիջիԹեք Բիզնես ֆորումին նոր բջջային հավելվածով էր ներկայացել նաև mobrest.com-ը: MobRest հավելվածը հնարավորություն է տալիս դիտել Երևանի ռեստորանների կամ սրճարանների ճաշացանկը, ընտրել ուտեստը և անմիջապես հավելվածի միջոցով ամրագրել սեղան կամ պատվիրել առաքում: Ծրագիրը հասանելի է iOS և Android հարթակների համար: Ընկերության աշխատակից Էվելինայի խոսքով, MobRest-ը 4 ամիս է, ինչ գործարկվել է:

«Մենք համագործակցում ենք Երևանի 75 ռեստորանների և սրճարանների հետ: Շուտով նպատակ ունենք ընդլայնվել նաև դեպի Գյումրի և Արցախ», - ասաց նա և հավելեց, որ եթե MobRest օգտագործողը գտնվում է Մոսկվայում, Թբիլիսիում կամ Լիբանանում, ապա ծրագիրը ավտոմատ հասկանում է օգտագործողի գտնվելու վայրը և առաջարկում տվյալ քաղաքի ռեստորանները և սրճարանները:

Ֆորումին մասնակցում էր նաև online-taxi.am կայքը, որն առաջարկում է ցանկացած տեսակի մեքենայի օնլայն պատվիրում: Օգտագործողը կայքի միջոցով կարող է ընտրել երթուղին՝ սկզբնակետից մինչև  վերջնակետ, մեքենան՝ ըստ նախասիրության, գտնել ամենամոտ մեքենան, ընտրել սակագինը և վճարել մեքենայի համար օնլայն՝ մոտավոր հաշվարկելով սակագինը: Յուրաքանչյուր օգտագործող, գրանցվելով կայքում, կարող է տեսնել իր պատվերների պատմությունը:

ԴիջիԹեք Բիզնես ֆորումին մասնակից մեկ այլ ընկերություններից էր Impera Studio-ն: Ընկերության հիմնադիր Լևոն Ջանփոլադյանը MWnews.am-ի հետ զրույցում ասաց, որ Impera Studio-ն առաջարկում է մեդիա լուծումներ բիզնեսի համար՝ սկսած կայքերի պատրաստումից մինչև մարքետինգային մարտավարության մշակում: Նրա խոսքով, իրենց ընկերությունը մնացյալ նմանատիպ կազմակերպություններից առանձնանում է նրանով, որ պատվիրատուն վճարում է միայն արդյունքը հավանելու դեպքում:

ԴիջիԹեք Բիզնես ֆորումին ներկա էին նաև 19 արտասահմանյան կազմակերպություններ: Վրացական Azry ընկերությունը ներկայացնում էր տրանսպորտի ժամանակացույցը ցուցադրող էլեկտրոնային վահանակներ: Ընկերության աշխատակցի խոսքով, Azry էլ.վահանակները շատ պարզ են, պարունակում են միայն տրանսպորտի երթուղու և ժամանման մասին տեղեկություններ: Azry ավելի քան 1000 վահանակ տեղադրված է և գործում է Թբիլիսիում: Ընկերության աշխատակցուհին հավելեց, որ նրանք մասնակցում են ԴիջիԹեքին՝ գործարար կապեր հաստատելու և Հայաստանում իրենց տեխնոլոգիաների կիրառման համար:

Հիշենք, որ միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը:

Ֆորումի մուտքն ազատ է բոլոր հետաքրքրվողների համար

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




25.01M2 note` մատչելի նոթատետր Meizu-ից [ֆոտոշարք]
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top