Մեկնարկեց 6-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը

1718
դիտում
21.06.2013 | 14:23
Մեկնարկեց 6-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումը

Այսօր` հունիսի 21-ին, մեկնարկեց  «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Պաշտոնական բացումն իրականացրեց  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ֆորումի աշխատանքները կտևեն երկու օր` հունիսի 21-22-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում:

Ֆորումի նպատակն է աջակցել թվային լուծումների հիման վրա ինովացիոն տնտեսության ստեղծմանը, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները: 

ԴիջիԹեք Բիզնես ֆորումին այս տարի կմասնակցեն և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար կներկայացնեն 62 կազմակերպություններ և ծրագրեր, որից 43-ը` տեղական, իսկ 19-ը` արտասահմանյան: Գործարար համայնքը հնարավորություն կունենա  ծանոթանալ հետևյալ տեխնոլոգիական լուծումներին` տրանսպորտային հոսքերի կառավարման համակարգեր, ձեռնարկությունների և հաճախորդների կառավարման համակարգեր,  call կենտրոններ և հեռախոսային նորագույն լուծումներ, կոմունալ վճարումների իրականացման համակարգեր, դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգեր, 3D համակարգեր, ինչպես նաև պետական գործակալությունների կողմից ներկայացվող էլեկտրոնային ծառայությունները և այլն:

Ֆորումի ընթացքում տեղական տեխնոլոգիական լուծումները գործարար այցելուներին կցուցադրեն Locator, Instigate, Unicopm, Synergy International Systems,  Goods.am, MobRest.com, ScanCity, Webex Technologies, Impera Studio, Online-taxi.am, IT Service, Web Security, Pegasus Logic, PappleSoft, 3D Modeling Union, Clean Energy, Oktell, Sitronics, Cross Social  և այլ կազմակերպություններ: Պետության կողմից տրամադրվող էլեկտրոնային կառավարման ծառայությունները կներկայացնեն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ),  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Էկենգը, ՀՀ Ֆինանսների նախարարությունը, ՀՀ սոցիալական և աշխատանքների հարցերի նախարարությունը և Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնը: Ֆորումին ֆինանսաբանկային լուծումներ կներկայացնեն հայաստանյան երկու բանկեր` Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբը և Ամերիաբանկը:

«Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2013-ում ներկա կլինեն և իրենց երկրի փորձն ու բիզնես ոլորտի ՏՏ լուծումները կներկայացնեն կազմակերպություններ Սինգապուրից, Վրաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Նիդերլանդներից,  Բուլղարիայից, Ուկրաինայից: Արտասահմանյան մասնակիցների թվին են պատկանում հետևյալ կազմակերպությունները` International Union of Intstruments and ITT Engeneering, National Research University  Moscow Power Engineering Institute (MPEI), Moscow State University of Instrument Engineering and Computer Sciences (MGUPI), AzRy, Bit4ID, High Tech Solutions և այլն:

«Ֆորումը մեծ հնարավորություն է տալիս արդիականացնել թե գործարար, թե պետական և թե հասարակական գործընթացները` կիրառելով տեխնոլոգիական ընկերությունների ներուժը և նրանց առաջարկած ինովացիոն լուծումները: Այս առումով ֆորումի երկօրյա աշխատանքները կարող են հանգեցնել կտրուկ փոփոխությունների մեր երկրի տնտեսության համար: Առաջնային նպատակ համարելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդնումը տնտեսության այլ ոլորտներում` դեռևս 2008 թվականից Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) կազմակերպում է ԴիջիԹեք Բիզնես ֆորումը»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: 

Համաժողովի իրականացմանն աջակցում է նաև ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը: Աջակցության հիմնական նպատակն է քաջալերել և ապահովել բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորաստեղծ ընկերությունների մասնակցությունը ֆորումին: «Այսօր Հայաստանի նորաստեղծ ընկերություններն առաջարկում են նորարար և բավականին հետաքրքիր տեխնոլոգիական գաղափարներ և լուծումներ, որոնք կարող են արդյունավետորեն օգտագործվել բիզնեսի տարբեր ճյուղերում և առօրյա խնդիրների լուծման ընթացքում»,- նշեց «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի ղեկավար Բրունո Քորնելիոն:

Երկօրյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը բաղկացած կլինի հետևյալ միջոցառումներից.

  • Տեխնոլոգիական սեմինարներ –Կներկայացվեն տեխնոլոգիական վերջին լուծումներն ու ծառայությունները թե տեղական, թե արտասահմանյան ընկերությունների կողմից
  • Տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին նվիրված կոնֆերանս - Կքննարկվեն ՏՀՏ և այլ նորարարական տեխնոլոգիական լուծումների արդյունավետ ներդրման ձևերը, մեթոդները և խնդիրները տնտեսությունում
  • “DigiTec Business”  ցուցահանդես:   

Ֆորումի մուտքն ազատ է: Աշխատանքային ժամերն են`10:00-18:00:  Ֆորումի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևելով այս հղմանը:

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




02.10Մոբայլ հատվածը Digitec-ում և ոչ միայն...[ֆոտոշարք]
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top