Երևանում անցկացվեց «Ռոբոտների օր» միջոցառումը (ֆոտոշարք)

2458
դիտում
03.05.2013 | 15:09
Երևանում անցկացվեց «Ռոբոտների օր» միջոցառումը (ֆոտոշարք)
Միջոցառման ընթացքում «Այբ» ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի սաները, ովքեր ԱՄՆ-ում կայացած ռոբոտների մրցույթին արժանացել էին հատուկ մրցանակի, ներկայացրեցին հրշեջ ռոբոտ, գծին հետևող ու ական փնտրող ռոբոտները և ֆրեզերային հաստոցի ղեկավարման ուժային էլեկտրոնիկայի սխեմա:
 
 
Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի սաները հանդես եկան տորթ կտրող ռոբոտով, կամուրջ անցնող և մուկ որսացող ռոբոտով: Նաիրի կրթական կոնսորցիումը ցուցադրեց եռաչափ տպիչ (3D printer) և խառատային հաստոց (CNC): «Արթին Վարուժան» ընկերությունը ներկայացրեց առդուինո և «Նաիրի» հայկական արտադրության հարթակներ:
 
«Ռոբոտների բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ ստեղծված ուսումնական ռոբոտի կոմպլեկտը, որը փորձնական ծրագրի շրջանակներում կհատկացվի Հայաստանի 50 համայնքների` ռոբոտաշինության խմբակներ ստեղծելու նպատակով:
 
Տեղեկացնենք նաև, որ ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերություն: Դպրոցական խմբակների ծրագրի գործընկերներն են «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամը, «Վորլդ Վիժն Հայաստանը» և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանը»:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




19.09Հայաստանում iPhone 7-ի ռեկորդային գների և գնորդների մասին [հարցազրույց]
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top