«Բաց Խաղ» 3-րդ առաջնության արդյունքներն ու մրցանակաբաշխությունը [ֆոտոշարք]

2652
դիտում
27.10.2013 | 18:20
«Բաց Խաղ» 3-րդ առաջնության արդյունքներն ու մրցանակաբաշխությունը [ֆոտոշարք]

Երեկ` հոկտեմբերի 26-ին, «Գեղագիտության Ազգային Կենտրոն» Մանկական ստեղծագործության թանգարանում տեղի ունեցավ «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 3-րդ առաջնության խաղերի ցուցահանդեսը և մրցանակաբաշխությունը:

Առաջնության խաղերի ցուցահանդեսին մասնակցում են 25 խաղ (համեմատության համար՝ նախորդ տարի եզրափակիչ փուլում մասնակցում էր 19 խաղ): Մասնակիցների թվում են թե՜ սկսնակ ընկերություններ, թե՜ պատանիներ թե՜ տեղացիներ և թե՛ արտերկրում ապրող հայեր: Եզրափակիչ փուլ անցած նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Առաջնության մրցանակային ֆոնդը՝ 1.700.000 դրամ:

Մրցանակաբաշխության անվանակարգերը`

  • Լավագույն խաղ
  • Լավագույն բջջային խաղ
  • Լավագույն Game Play (սցենար)
  • Նորարարություն 
  • Լավագույն դիզայն
  • Լավագույն կերպար
  • Լավագույն 3D լուծում
  • Պատանիների առաջնություն-Junior
  • Ժողովրդական մրցանակ

​Ժյուրիի կազմը՝

  • Գևորգ Սարգսյան՝ Plexonic
  • Արա Աղամյան՝ Triada
  • Վահե Տոռոզյան՝ ԹՈՒՄՈ
  • Արշամ Մանուկյան՝ Sourcio
  • Դավիթ Քոչարյան՝ Microsoft
  • Սուրեն Ազատյան՝ Ռազմավարություն, կառավարում, մուլտիմեդիա մասնագետ 
  • Արամ Շահինյան՝ Zoom Graphics
  • Ալեքսանդր Կագինյան՝ Օրանժ Արմենիա
  • Կարեն Վարդանյան՝ ԻՏՁՄ

Արդյունքները՝

«Լավագույն խաղ» ու «​​լավագույն դիզայն» անվանակարգերին արժանացել է Հենրիկ Հակոբյանը իր «FastFood» խաղով:
Մրցանակը՝ 350.000 և 200.000 դրամ
«​Լավագույն բջջային խաղ» անվանակարգում հաղթել են՝ «Nako games» թիմը իր «Princess Cakes» խաղով և Apollosoft թիմը՝ «Shelly» խաղով
յուրաքանչուրը այդ անվանակարգում ստացել են 150.000-ական դրամ:
«​Լավագույն Game Play (սցենար)» անվանակարգում հաղթել է Վահրամ Դարյանը «Կոալա արջուկները» խաղով և արժանացել 200.000 դրամ մրցանակի:
«​Լավագույն 3D լուծում» անվանակարգում հաղթել է «Dix Games» թիմն իր «The curse of evil» խաղով և արժանացել 200.000 դրամ մրցանակի:
«​Պատանիների առաջնություն- Junior» անվանակարգում հաղթել է Ալեն Աֆրիկյանն իր «Coca game» խաղով ու արժանացել 150.000 դրամ մրցանակի:
«​Ժողովրդական մրցանակ» անվանակարգում հաղթել է «Nako games» թիմը իր «Princess Cakes» խաղով (այս անվանակարգը որոշվում է այցելուների նախընտրությամբ: Ում հավանում են, նրա օգտին քվեարկում են, բայց գումար սրա համար սահմանված չի)

«Լավագույն տեխնոլոգիական լուծում» անվանակարգում մրցանակ շնորհվեց Տիգրան Նիկսալյանին «My Heart`s Journey» խաղի համար: Նրա մրցանակը 200.000 դրամ է:

 

Խրախուսական մրցանակ տրվեց Սուրեն Անտոնյանին («Mission Incomplete»), Վարդան Համբարձումյանին («Black Edition») և Էդուարդ Ալեքսանյանին («Eggs Boom»): Նրանք պարգևատրվեցին 50.000-ական դրամներով:

Ֆոտոշարքը ստորև՝

 

Կարդացեք նաև
Մեկնաբանություններ (0)
Մեկնաբանել




28.02MWC 2016՝ Բարի գալուստ վիրտուալ իրականություն [ֆոտոպատմություն. Բարսելոնա-Իսպանիա]
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
82,500 դրամ
MICROSOFT LUMIA 640 DUAL SIM
Nokia 215 Dual SIM
20,000 դրամ
Nokia 215 Dual SIM
Nokia Lumia 930
195,000 դրամ
Nokia Lumia 930
Nokia Lumia 1520
285,600 դրամ
Nokia Lumia 1520

ՄԵՐ ՀԱՐՑՈՒՄԸ

Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
Արդյո՞ք Ձեզ դուր եկան Nokia նորույթները
www.mwnews.am
Developed by: Hovhannes Bantikyan
Back to Top